Լրահոս

19.10.2014 09:41


«Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան մոտ 10մ գլորվել է ձորը

«Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան մոտ 10մ գլորվել է ձորը

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.28-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, Միցուբիշի մակնիշի ավտոմեքենան մոտ 10 մ գլորվել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի 2046.14.JS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել երթևեկելի մասից, սահել մոտ 6 մ ձորակը և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենան: Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը