Լրահոս

20.10.2014 14:26


Քարաթափում Կապան-Ագարակ ճանապարհին

Քարաթափում Կապան-Ագարակ ճանապարհին

ԱԻՆ-ում, այսօր՝ ժամը 10.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Ագարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները եւ «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները կատարել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:

Ժամը 11.55-ի դրությամբ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է:

Այս խորագրի վերջին նյութերը