Լրահոս

20.10.2014 15:10


Էլինար Վարդանյան. «Հայաստանում մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են»

Էլինար Վարդանյան. «Հայաստանում մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են»

ԱԺ Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանում ամեն քայլափոխի մարդու իրավունքները խախտվում են։

–Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումը դարձել է ավանդույթ, այն կրում է կարծրացած բնույթ, իսկ տարբեր տեսակի զեկույցները դարձել են «գալչկայի համար» հնչեցվող զեկույցներ, որովհետև այն մարմինները, որոնք պատասխանատու են այդ թերությունները վերացնելու համար, ոչինչ չեն ձեռնարկում, անգամ խախտումներ չեն տեսնում,–ասել է Է. Վարդանյանը։

Խոսելով Շանթ Հարությունյանի դատավարության մասին՝ Է. Վարդանյանը նշել է.

Մտահոգություն ունեմ ինչպես դատավարության, այնպես էլ բուն գործընթացի վերաբերյալ, հատկապես անչափահաս Շահեն Հարությունյանի վերաբերյալ դատավճռի կապակցությամբ, որովհետև դա մարդկային, բարոյական տեսակետից ընդունելի չէ: Ես ռոմանտիզմով չեմ տառապում և գիտեմ, թե ինչ դատավճիռներ է կայացնում դատական համակարգը, և Շանթ Հարությունյանի գործով կայացրած վճիռը դրա հերթական վառ ապացույցն է։

Է. Վարդանյանը նաև խոստացել է «Քաղբանտարկյալները ՀՀ–ում» թեմայով լսումներ կազմակերպել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը