Լրահոս

20.10.2014 20:09


Երևանում 6-րդ անգամ կանցկացվի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը

Երևանում 6-րդ անգամ կանցկացվի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը

Արդեն վեցերորդ անգամ Երևանում անցկացվելու է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որն այս անգամ կմեկնարկի հոկտեմբերի 25-ին և կշարունակվի մինչ և հոկտեմբերի 31-ը։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու մի շարք անիմացիոն ֆիլմերի միջազգային և տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվելու են վարպետության դասեր:

«ՌեԱնիմանիա»-ն փառատոնի շրջանակներում հանդես է գալիս բարեգործական նախաձեռնությամբ: Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 10-ը դուք հնարավորություն կլինի միանալու նախաձեռնությանը՝ պատվիրելով փառատոնի ազդագրով շապիկներ ու բաժակներ և նվիրատվություն կատարելով:

Շապիկների ու բաժակների նվազագույն արժեքն է`
սպիտակ շապիկներ՝ 5000 դրամ,
սև շապիկներ՝ 6000 դրամ,
բաժակներ՝ 4000 դրամ:

Ստացված գումարը «ՀԱԼԷՊ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպութան միջոցով կփոխանցվի սիրահայ անապահով ընտանիքներին:

Այս խորագրի վերջին նյութերը