Լրահոս

21.10.2014 09:48


ԱՄՆ-ում ձերբակալվել է ենթադրյալ սերիական մարդասպանը

ԱՄՆ-ում ձերբակալվել է ենթադրյալ սերիական մարդասպանը

ԱՄՆ Ինդիանա նահանգում 7 կնոջ սպանության մեջ մեղադրվող կասկածյալն իրավապահներին հայտնել է, որ վերջին 20 տարվա ընթացքում շատ ավելի մարդ է սպանել, քան ոստիկանությունը կարծում է։ Նախկինում սեռական հանցագործությունների համար դատապարտված 43-ամյա Դարեն Վենը խոստովանական ցուցմունք է տվել 19-ամյա աղջկա սպանության գործով։ Աղջկա դին հայտնաբերվել է մոթելում։ Ոստիկանությունը հայտնել է, որ Վենի ցուցմունքներից հետո հայտնաբերվել են ևս 6 զոհերի դիեր։

Այս խորագրի վերջին նյութերը