Աշխարհ

21.10.2014 10:15


Կանադան վեց կործանիչ է ուղարկել «Իսլամական պետության» դեմ

Կանադան վեց կործանիչ է ուղարկել «Իսլամական պետության» դեմ

Վեց կանադական կործանիչ, որոնք մասնակցելու են միջազգային գործողությանն «Իսլամական պետության» խմբավորման զինյալների դեմ, այսօր կթռչեն Մերձավոր Արևելք։ Այս մասին նշվում է նախօրեին Կանադայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։
«Գործողությանը մասնակցելու համար F-18 կործանիչները Քոլդ–Լեյք ավիաբազայից կուղղվեն հոկտեմբերի 21-ի առավոտյան», – նշվում է փաստաթղթում։

Բացի կործանիչներից՝ ԻՊ դեմ պայքարելու համար Կանադան երկու «CP-140 Aurora» հետախույզ ինքնաթիռ է ուղղել, լիցքավորման համար նախատեսված մեկ «Airbus СС-150 Polaris», ինչպես նաև 600 զինծառայող։ Կանադական համակազմը կտեղակայվի Քուվեյթի ավիաբազայում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը