Լրահոս

21.10.2014 19:27


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության ողջ տարածքում հոկտեմբերի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 25-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ: Քամին հյուսիսարևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ին, 23-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 25-ի ցերեկն արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +14 աստիճան, հոկտեմբերի 22-ին` +16, հոկտեմբերի 23-25-ին` +17 աստիճան:

Այս խորագրի վերջին նյութերը