Լրահոս

21.10.2014 12:26


Բակո Սահակյանը ցավակցել է Ջեյմս Ուորլիքին

Բակո Սահակյանը ցավակցել է Ջեյմս Ուորլիքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ցավակցական հեռագիր է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Ռոուզ Ուորլիքի մահվան մասին: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ Ձեզ տոկունություն եւ ոգու կորով»:

Այս խորագրի վերջին նյութերը