Լրահոս

21.10.2014 14:11


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 20-ին, ժամը 09.00-ին, թիվ 30 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Վոլքսվագեն Վենտո» և «ԶԻԼ-441510» մակնիշի ավտոմեքենաներ:
«Վոլքսվագեն Վենտո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 14.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 65 շինության մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու, որը հրաժարվել է բուժօգնությունից և հաղորդում տալուց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Աբովյան-Երևան ճանապարհի 4-րդ կմ հատվածում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցի վերջնամասում «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ճամփեզրի ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 33-ամյա մի տղամարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Կայարանամերձ հրապարակում վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացուհու, շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Իջևան 125.300 կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը