Լրահոս

21.10.2014 18:11


Տիգրան Ուրիխանյանը՝ իշխանություններին. «Տե՛ղը բերեք» (տեսանյութ)

Տիգրան Ուրիխանյանը՝ իշխանություններին. «Տե՛ղը բերեք» (տեսանյութ)

ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀԿ–ականներին հորդորել է իրենց կատակներում չափի մեջ մնալ։

–Տե՛ղը բերեք։ Վախեցե՛ք նրանից, որ 40%–ոց աղքատություն եք ձևավորել այս երկրում։ Վախեցե՛ք նրանից, որ մարդիկ ՀՀ–ն լքում են ոչ թե որ հնարավորություն չունեն հաց ու դեղ առնելու, այլ որ փայ եք մտնում մարդկանց վերջին կոպեկներով առած հաց ու դեղի մեջ,–ասել է Տ. Ուրիխանյանը։

Նա նաև հավելել է, որ այսօրվա Սահմանադրությունը խախտողները մտածում են՝ ոնց փոխեն այդ Սահմանադրությունը, որ հետո, իբր, լավ լինի։

–Նորից եմ ասում՝ տե՛ղը բերեք. դուք այս անգամ ոչ թե գործ ունեք ինչ–որ ժամանակներում չհաջողված ընդդիմադիր գործողությունների, այլ ուժի՛ հետ, որին չփորձե՛ք դեգեներատիվ էվոլյուցիայի արդյունքում առաջ եկած ինչ–որ երևույթների շուրթերով, արյան բաղնիքների մասին խոսելով՝ վախեցնել։ Գիտակցեք՝ ինչ եք անում, մնացե՛ք ձեր սահմանների մեջ,–նշել է Տ. Ուրիխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը