Լրահոս

22.10.2014 11:19


Գողության փորձ «ՎԱՍ» սուպերմարկետից

Գողության փորձ «ՎԱՍ» սուպերմարկետից

2014 թվականի օգոստոսի 22-ին` ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձինք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ փորձել են գողություն կատարել Երևանի Խորենացի 6 հասցեում գործող «ՎԱՍ» սուպերմարկետից, սակայն անվտանգության աշխատակիցը նկատել է նրանց գործողությունները: Նշված անձինք չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել` իրենց կամքից անկախ հանգամանքներով, և հարվածելով անվտանգության աշխատակցի դեմքին՝ դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում սուպերմարկետից առգրավվել են դեպքին առնչվող տեսագրությունները: Կից տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=GdDaSVWG_2c )

Ովքեր տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձանց մասին, խնդրում ենք, այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։

Այս խորագրի վերջին նյութերը