Մեկնաբանություն

22.10.2014 11:50


«Հաճախորդը» միշտ «ճիշտ» է

«Հաճախորդը» միշտ «ճիշտ» է

Երբ սահմանադրական փոփոխությունները, ավելի ճիշտ՝ այս իշխանության վերարտադրությանը և Սերժ Սարգսյանի կարիերայի շարունակականությանը միտված ծրագիրը մի քանի օդիոզ ՀՀԿ–ականներից բացի՝ պաշտպանում են նաև մյուս «ընդդիմադիր» գործիչները, ապա դրան պետք է հումորով և ըմբռնումով մոտենալ, քանզի «հաճախորդը» միշտ «ճիշտ» է։

Երբ ԱԺ–ում մեղադրանք է ներկայացվում Սերժ Սարգսյանին, և հնչեցվում նրա դատավճիռը, ապա դահլիճում գտնվող ՀՀԿ–ականները չպետք է նյարդայնանան։ «Հաճախորդը» (տվյալ դեպքում՝ «հաճախորդուհին») միշտ «ճիշտ» է։

«Հաճախորդուհու» փոթորկուն պահվածքը հանդուրժելն այն գինն է, որը պետք է վճարել ընդդիմության ընդդիմադիրներին։

Երբ «Սերժական պայմանագրի» ներկայացուցիչները «թունդ ընդդիմադիր» դիրքերից բողոքում են, որ երկրում կարող է անցնցում իշխանափոխություն տեղի ունենալ, և իրենք դեմ են դրան, ապա հիշե՛ք, որ «հաճախորդը» միշտ «ճիշտ» է։

Երբ ոմանք թութակի պես կրկնում են, որ հոկտեմբերի 10–ին «եռյակը» հանրահավաք արեց, որպեսզի պաշտպանի ՀՀ–ի՝ ԵՏՄ–ին անդամակցությունը, իսկ մյուսներն էլ կրկին թութակի նման կրկնում են, թե հանրահավաքն ուղղված էր ԵՏՄ–ի դեմ, ապա պետք չէ մտնել բանավեճի մեջ, քանզի «հաճախորդը» (տվյալ դեպքում՝ «արևմտամետ» և «ռուսամետ» հաճախորդները) միշտ «ճիշտ» է։ Խոսքս, անշո՛ւշտ, չի վերաբերում անկեղծ մոլորյալներին ու «Գեբելսյան» քարոզչության զոհերին։

Երբ «Նախասերժարանի» անդամն իրեն ճղում է «եռյակի» հանրահավաքից հետո, ուրեմն հասկանալի է, որ «հաճախորդը» ոչ միայն միշտ «ճիշտ» է, այլ նաև՝ հիստերիկ։

Իսկ երբ ՀՀԿ–ական նախկին երիտասարդներն են հոխորտում ընդդիմության դեմ, ապա դա ոչ թե նշանակում է, որ «հաճախորդը» միշտ «ճիշտ» է, այլ նշանակում է, որ պատվիրատուն չի կողմնորոշվում, թե ում վրա «ստավկա» անի՝ իր շուրջը հավաքված օդիոզ երիտհանրապետականների՞, թե՞ «թունդ ընդդիմադիր» իր թիմակիցների վրա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը