Լրահոս

22.10.2014 20:45


Բրիտանացին 2 տարի ձևացրել է, թե կոմայի մեջ է

Բրիտանացին 2 տարի ձևացրել է, թե կոմայի մեջ է

Բրիտանացի Ալան Նայթը 2 տարի ձևացրել է, թե տառապաում է կվադրիպլեգիայով, ինչի հետևանքով պարբերաբար հայտնվում է կոմայում։ «Wales Online»-ի փոխանցմամբ՝ Սուոնսիի բնակչի «հնարքը» հնարավոր եղավ բացահայտել տեսախցիկների օգնությամբ։ Դրանց միջոցով, մասնավորապես, երևում է, թե ինչպես է տղամարդը սուպերմարկետում գնումներ կատարում։

Նայթը իր ծեր հարևանից գողացել էր 41 հազար ֆունտ ստեռլինգ և դատարանի առաջ կանգնելուց խուսափելու համար որոշել հիվանդ ձևանալ։ Նրան հաջողվել է դատական մարմիններին 2 տարի խաբել։

Այս խորագրի վերջին նյութերը