Լրահոս

22.10.2014 16:39


Ջենիֆեր Լոպեսը 22 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել (լուսանկարներ)

Ջենիֆեր Լոպեսը 22 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել (լուսանկարներ)

«nydailynews»–ի փոխանցմամբ՝ ամերիկացի հանրահայտ երգչուհի, երգահան և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը Մանհեթթենում նոր, 22 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել։ Այն ունի 4 ննջասենյակ, 6 լոգասենյակ, անձնական մարզասրահ, վերելակ և դեպի Մեդիսոնի այգի նայող հսկայական բակ։

Առանձնատան հարևանությամբ են ապրում Քլինթոնների դուստրը և ամերիկացի ավտոմրցարշավորդ Ջեֆ Գորդոնը։

Շնորհիվ տանը տեղադրված ժամանակակից համակարգերի՝ նոր բնակիչները կարող են «iPhone» և «iPad» սարքավորումների միջոցով կառավարել լույսերը, երաժշտությունը և ջեռուցումը։

Այս խորագրի վերջին նյութերը