Աշխարհ

23.10.2014 10:21


Քոբանիում սպանվել է «Իսլամական պետության» ադրբեջանցի հրամանատարը

Քոբանիում սպանվել է «Իսլամական պետության» ադրբեջանցի հրամանատարը

Կոալիցիոն ուժերի կողմից Սիրիայի Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ռմբակոծության հետևանքով սպանվել է ԻՊ հրամանատարներից մեկը՝ ադրբեջանցի Ռովշան Բադալովը։

timeturk.com-ի փոխանցմամբ՝ Բադալովը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, այնուհետև միացել է չեչեն գրոհայիններին։

2002 թ.–ին նա փորձել է ստեղծել «Ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորումը, սակայն ձերբակալվել է և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։

Այս խորագրի վերջին նյութերը