Լրահոս

23.10.2014 10:53


ԵՄ առաջնորդներն այսօր կհանդիպեն Բրյուսելում

ԵՄ առաջնորդներն այսօր կհանդիպեն Բրյուսելում

Եվրամիության 28 պետությունների և կառավարությունների ղեկավարներն այսօր հավաքվելու են Բրյուսելում, որտեղ երկու շաբաթվա ընթացքում կքննարկեն նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները և Ուկրաինային քաղաքական և ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը։ Ճգնաժամը հանրապետությունում չի դառնա գագաթաժողովի գլխավոր թեման. այն առաջին հերթին նվիրված է միության ներտնտեսական խնդիրներին և Էբոլա վիրուսի դեմ պայքարի հարցերին։
ԵՄ պետությունների առաջնորդները պատրաստվում են գնահատական տալ Ուկրաինայում մինսկյան պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Դա կարող է հնարավորություն տալ արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի փոփոխման վերաբերյալ։ Սակայն գործնական քայլեր այդ ուղղությամբ գագաթաժողովի անդամները չեն ձեռնարկելու։ Պատժամիջոցների ռեժիմի հերթական գնահատականը կտրվի հոկտեմբերի 28-ին ԵՄ անդամ–պետությունների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովում, որից հետո միայն նախնական որոշում կընդունվի ՌԴ դեմ պատժամիջոցների փոփոխման կամ պահպանման վերաբերյալ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը