Կարծիք

23.10.2014 13:46


Նարեկ Մարտոյան. «Պայքարե՛ք մինչև հաղթանակ»

Նարեկ Մարտոյան.  «Պայքարե՛ք մինչև հաղթանակ»

«Երիտասարդների կողքին» ՀԿ-ն, ինչպես և խոստացել էր, վաղուց անցել է գործողությունների: Այսպիսով, ՀԿ-ի ակտիվիստները արդեն 2-րդ օրն է, ինչ Երևանի տարբեր փողոցներում անցկացնում են հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման ակցիան, ՀՀ քաղաքացիներին ծանոթացնում օրակարգին, բաժանում թռուցիկներ և եռյակի գործունեության մասին պատմող թերթեր:
«Երիտասարդների կողքին» ՀԿ-ի աշխատակազմի ղեկավար Նարեկ Մարտոյանը քաղաքացիների հետ շփման մասին կիսվել է իր ֆեյսբուքյան էջում.
-Արդեն 2-րդ օրն է, ինչ անցկացնում ենք իրազեկման ակցիան, և կարող եմ ասել, որ քաղաքացիները մեծ հույսերով լցված՝ սպասում են հոկտեմբերի 24-ին, և զարմանալի չէ, որ թռուցիկներ և թերթեր ստանալիս քաղաքացիները շնորհակալություն են հայտնում և առաջարկում իրենց աջակցությունը, ոմանք էլ օրհնում են և բոլորիս ցանակնում հաջողություն, և խնդրում, որ շարունակենք և պայքարենք իրենց հետ միասին մինչև հաղթանակ:
Աղբյուրը՝ Նարեկ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը