Լրահոս

23.10.2014 15:00


ԲՀԿ–ական պատգամավոր. «Ղարաբաղյան շարժումն էլ մեկ օրում թափ չի հավաքել»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Ղարաբաղյան շարժումն էլ մեկ օրում թափ չի հավաքել»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում հրաժարվել է լրագրողներին բացահայտել, թե ինչ է լինելու վաղվա հանրահավաքին՝ կատակելով, որ եթե բոլոր գաղտնիքները հիմա բացահայտի, ապա սա կկոչվի ոչ թե հարցազրույց, այլ «բացահայտում» հաղորդաշար։

–Վաղը կլինի գործողությունների ծրագիրը, Ծառուկյանի ելույթը կլինի՝ կիմանաք,–միայն նշել է նա՝ հավելելով, որ իշխանափոխություն պահանջող ուժերը պետք է ուժեղանան, իսկ «եռյակն» այժմ «թափ հավաքելու» փուլում է:

–Ղարաբաղյան շարժումն էլ մեկ օրում թափ չի հավաքել,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը