Լրահոս

24.10.2014 10:38


Պատահար Աճառյան փողոցում. վարորդը մահացել է

Պատահար Աճառյան փողոցում. վարորդը մահացել է

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 01.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 34 NA 089 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Մեգա Մոթորս» ընկերությանը պատկանող 002 ԼԼ 20 պետհամարանիշով էվակուատորին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, 1965 թ. ծնված Հ. Ա.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը