Աշխարհ

24.10.2014 12:13


Նյու Յորքում տղամարդը կացնով հարձակվել է ոստիկանների վրա ու տեղում սպանվել

Նյու Յորքում տղամարդը կացնով հարձակվել է ոստիկանների վրա ու տեղում սպանվել

Նյու Յորքի Քուինս թաղամասում տղամարդը կացնով հարձակվել է 2 ոստիկանի վրա։ Դեպքի վայր հասած նրանց գործընկերները գնդկահարել են հարձակվողին։ Այս մասին հայտնում է «NBC News»-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները կանգնած են եղել փողոցում, երբ նրանց վրա հարձակվել է անհայտ տղամարդը՝ 18 սանտիմետրանոց կացինով զինված։ Արդյունքում՝ ոստիկաններից մեկը վիրավորվել է բազկի հատվածում, երկրորդը՝ գլխի։

Միջադեպի արդյունքում ոստիկանների կրակոցներից պատահաբար վիրավորվել է նաև 29-ամյա մի կին։

Այս խորագրի վերջին նյութերը