Լրահոս

24.10.2014 14:49


ՀՀԿ խմբակցության ղեկավարը հետևելու է «եռյակի» հանրահավաքին

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հետևելու է «եռյակի» հանրահավաքին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հետևելու է այսօր՝ 17։00–ին, Ազատության հրապարակում ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին։

–Ես բոլոր հանրահավաքներին հետևում եմ, նույնիսկ եթե 10 հոգի են հավաքված լինում.–լրագրողներին ասել է նա՝ հավելելով, որ հանրահավաքին հետևելու է ոչ թե հրապարակում կանգնած, այլ համացանցով։

–Ավելի լավ է, երբ օնլայն վիճակով ես հետևում. ավելի շատ բան ես տեսնում։ Իսկ երբ որ տեղում ես լինում, ընդամենը քո շրջապատն ես տեսնում։ Եթե ցանկություն կա, կարող ենք միասին գնալ, ես կաշկանդվածություն չունեմ. կարող ենք գնալ, այնտեղից հետևել, բայց ինձ թվում է, որ ազատ, սենյակում նստած հետևելն ավելի լավ է,–նշել է Վ. Բաղդասարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը