Լրահոս

24.10.2014 16:20


Հանրահավաքի մասնակիցներ. «Որքան պետք լինի, այդքան էլ կգանք. մինչև հաղթանակ» (տեսանյութ)

Հանրահավաքի մասնակիցներ. «Որքան պետք լինի, այդքան էլ կգանք. մինչև հաղթանակ» (տեսանյութ)

ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հրավիրած հանրահավաքից մեկ ժամ առաջ արդեն Ազատության հրապարակը լեփ–լեցուն էր։ Մարդիկ ասում էին, որ եկել են իշխանափոխության ակնկալիքով։

–Հույս ունենք, որ երկրի ղեկավարությունը՝ ժողովրդի միասնության ճնշման ներքո, կհանձնի իշխանությունը,–«7օր»–ին ասել են նրանք՝ հավելելով, որ հավատում են հարթակում կանգնած քաղաքական ուժերին.

–Ժողովուրդն էլ պետք է իրենց մեջքին կանգնի. եթե կանգնենք, անպայման կհաղթենք։ Իշխանափոխությունն արդեն հասունացել է։

Ազատության հրապարակում հավաքվածները նաև նշել են, որ պատրաստ են այնքան ժամանակ գալ հանրահավաքների, որքան հարկավոր է մինչև հաղթանակ։

–Սադամ Հուսեինից, որ ամբողջ աշխարհի նավթի տերն էր, ոչ ոք ուժեղ չի լինի,–նշել են նրանք՝ վստահ լինելով, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, Սերժ Սարգսյանի իշխանությունը կտապալվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը