Լրահոս

25.10.2014 09:59


ՃՏՊ Գայի պողոտայի սկզբնամասում

ՃՏՊ Գայի պողոտայի սկզբնամասում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02.55-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի սկզբնամասում` Հայկի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 AR 484 պետհամարանիշի (վարորդ Վ. Խ., ծնվ.1955 թ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 55 VM 404 պետհամարանիշի (վարորդ Մ. Մ., ծնվ. 1991 թ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս բախվել է ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ ուղևոր Վ. Մ.-ին (ծնվ.1981 թ.) դուրս են բերել հրշեջ-փրկարարները:
Տուժածները տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս խորագրի վերջին նյութերը