Լրահոս

25.10.2014 16:34


Վթարի հետևանքով Չինաստանի ածխահանքերից մեկում 16 մարդ է զոհվել

Վթարի հետևանքով Չինաստանի ածխահանքերից մեկում 16 մարդ է զոհվել

Առնվազն 16 մարդ զոհվել, 11-ը՝ վնասվածքներ է ստացել Չինաստանի Սինցզյան–Ույգուրյան ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքի ածխահանքում վթարի հետևանքով։
Ինչպես փոխանցում է «Սինխուա» գործակալությունը, տեղական իշխանություններին հղումով, պատահարը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Ներկա պահին վթարի պատճառները հայտնի չեն։
Գործակալության տվյալներով՝ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը