Տնտեսական

26.10.2014 12:45


Արարատի մարզի Հայանիստ գյուղում բողոք-հավաք է` ընդդեմ տրանսպորտի անբարվոք վիճակի

Արարատի մարզի Հայանիստ գյուղում բողոք-հավաք է` ընդդեմ տրանսպորտի անբարվոք վիճակի

Մոտ տասը գյուղ /Ջրառատ, Գայ, Հայկաշեն, Մեծամոր, Հովտաշատ, Հայանիստ, Խաչփար, Ազատաշեն, Գեղանիստ/ սնող Ջրառատ-Երևան երթուղային տաքսին միակն է, որը հասնում է մինչև Երևան և չկա այլընտրանք: Այսինքն այս մեկ երթուղին և դրանցում շահագործվող հնամաշ գազելներն են ապահովում վերոնշյալ գյուղերից մարդկանց ուղեորափոխադրումը դեպի մայրաքաղաք Երևան: Երթուղայիններն մշտապես այնքան են ծանրաբեռնվում, որ վտանգ կա, որ գյուղացին հնարավոր է այս անգամ տուն չհասնի:

Գյուղերի բնակիչները ստիպված են, հատկապես պիկ ժամերին, հոգնած վերադառնալ տուն` ամբողջ ճանապարհին անհարմար դիրքով կանգնած, կռացած, կիսակքանիստ, կքանիստ, միմյանց գրկախառնված վիճակում:

Գյուղի բնակիչները պահանջում են, որ երթուղային տաքսիները փոխարինվեն ավտոբուսներով, լինի հաստատված չվացուցակ, որի միջակայքերը չգերազանցեն 20 րոպեն և վերջինը Ավտոկայանից շարժվի 22:00-ին:

Այս խնդրի մասին քանիցս բարձրաձայնվել է, իսկ հոկտեմբերի 26-ին` ժամը 12:00-ին, նշված գյուղերի բնակիչները հավաքվել են Հայանիստ գյուղի գլխավոր խաչմերուկում և պահանջեում են, որ խնդիրը լուծվի:

Այս խորագրի վերջին նյութերը