Աշխարհ

27.10.2014 10:26


Քուրդ աշխարհազորայինները դուրս են մղել իսլամիստներին Քոբանիից

Քուրդ աշխարհազորայինները դուրս են մղել իսլամիստներին Քոբանիից

Քրդական ինքնապաշտպանական ուժերը կիրակի դուրս են մղել «Իսլամական պետության» զինյալներին թուրք–սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքից։
Ինչպես հաղորդում է «Ալ–Մայադին» հեռուստաընկերությունը, վարձկանները նահաջել են, և գտնվում են քաղաքից 6 կմ հեռավորության վրա։ Նրանց փորձը՝ ամրապնդվել քաղաքի հյուսիսային հատվածում և Քոբանին կտրել Թուրքիայի հետ սահմանային անցակետից, չի հաջողվել։
Քրդերը հակագրոհի էին անցել շաբաթ և վերահսկողություն հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող Թելլ–էշ–Շաեր, Բրեշթա–էն–Նուր և Էլ–Իզահա բարձունքներում, որտեղից զինված ծայրահեղականները հրետակոծում էին քաղաքը։ Ականատեսները հաղորդել են, որ Քոբանիից հյուսիս–արևելք 50-ից ավել վարձկան է սպանվել ու վիրավորվել։ Տասնյակների գերի են վերցրել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը