Կարծիք

28.10.2014 12:29


Վահան Բաբայան. «Անմեղսունակության կոդը որեւէ մեկին չի ազատում պատասխանատվությունից»

Վահան Բաբայան. «Անմեղսունակության կոդը որեւէ մեկին չի ազատում պատասխանատվությունից»

Այս էլ որերորդ անգամ Արցախի խորհրդարանի պատգամավոր Վահան Բադասյանն իրեն թույլ է տալիս պատգամավորին եւ, ընդհանրապես, տղամարդուն ոչ վայել պահվածք: Երբ դու չունես լուրջ փաստարկներ, մնում են տղամարդուն ոչ վայել վայրահաչությունն ու «կնգա» մակարդակի լրբությունը, ինչին էլ ահա որերորդ անգամ դիմում է այդ պերսոնաժը: Թե ի՞նչն է հատուկ գրգռում Բադասյանին, եւ ո՞վ է կանգնած նրա «տռասային» գրգիռների հետեւում, առանձնապես բարդ չէ գլխի ընկնելը: Սակայն, որպես ԲՀԿ անդամ եւ որպես հայ տղամարդ՝ ուզում եմ զգուշացնել, որ տղամարդկությունը իշխանության ոտքի տակի փալաս դարձած թերթի լուսանցքից վայրահաչելը չէ. ի վերջո, յուրաքանչյուրը պատասխան պիտի տա իր խոսքերի համար: Եւ, վստահեցնում եմ, Բադասյանին չեն փրկելու անգամ կանտուզիա ստացած լինելու ու իր արարքների համար պատասխանատվություն չկրելու արդարացումները: Անմեղսունակության կոդը որեւէ մեկին չի ազատում պատասխանատվությունից:
Մենք դեմ չենք քաղաքակիրթ քննարկումների եւ միշտ պատրաստ ենք լսել փաստարկված ընդդիմախոսությունը: Բայց որեւէ մեկին թույլ չենք տա բացել իր ախոռանիստ բերանն, ու ցանկացած նման վայրահաչություն՝ անկախ նրանից, թե ով է Բադասյանի պատվիրատուն, անհետեւանք չի մնալու: Սա՝ որպես ականջի օղ Վահան Բադասյանի եւ նրա պատվիրատուների համար անկախ պատվիրատու կալիբրից:
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայան

Այս խորագրի վերջին նյութերը