Քաղաքական

28.10.2014 13:30


Արամ Հարությունյան. «Տրվեց հստակ «ճանապահային քարտեզը»» (տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Տրվեց հստակ «ճանապահային քարտեզը»» (տեսանյութ)

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը վստահ է, որ համաժողովրդական ճնշմանն իշխանությունը պատրաստ չէ դիմադրել, և հոկտեմբերի 24–ին հստակ ներկայացվեց իշխանափոխության «ճանապարհային քարտեզը»։

–Գագիկ Ծառուկյանի ելույթը շատ հստակ էր, ասվեց ամեն ինչ. իրավիճակն այնպիսին է, որ սպասելու ժամանակ չկա, ձախողված են բոլոր ոլորտները, «եռյակը» մայդան չի ուզում, բայց չի կարող հանդուրժել լճացումը, ժամանակ տրվեց իշխանություններին՝ փափուկ կամ կոշտ տարբերակով հեռանալու,–ասել է Ա. Հարությունյանը՝ մանրամասնելով, որ իշխանափոխության փափուկ տարբերակն ամբողջական համամասնական ընտրական համակարգին անցնելն ու նոր ընտություններ անցկացնելն է։ Իսկ եթե իշխանությունը չանսա այս պահանջին, ապա «եռյակը»՝ ժողովորդի աջակցությամբ, պատրաստ է գնալ իշխանափոխության կոշտ տարբերակին.

–Գագիկ Ծառուկյանի ելույթով տրվեց հստակ «ճանապահային քարտեզը», որով Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Սերժ Սարգսյանը պետք է գիտակցի, որ փափուկ տարբերակն իր համար լավագույնն է, բայց իշխանափոխության թե՛ փափուկ, թե՛ կոշտ տարբերակներին Գագիկ Ծառուկյանը, «եռյակը» և նրա շուրջ առաջիկայում համախմբվող ուժերը պատրաստ են։ Համոզված եմ, որ «եռյակը»՝ հանձին Ծառուկյանի, մինչև վերջ գնացող է, և նրան միացած ամբողջ ժողովուրդը։

Ա. Հարությունյանը վստահ է, որ առաջիկայում շարժումը կհամալրվի նոր ուժերով և մարդկանցով։ Դրան մեծապես կնպաստեն նաև համաժողովրդական շտաբները, որոնք հենց տեղում կազմակերպչական գործունեություն կծավալեն, արագ կարձագանքեն իրավիճակին, և կլինի մեկ կենտրոնից գործող, հստակ աշխատող մեխանիզմ, որ անհրաժեշտության դեպքում ամբողջ հրապարակը լցվի մարդկանցով։

–Հոկտեմբերի 24–ին շատ կարևոր էր նաև առաջին ելույթը։ Անդրանիկ Թևանյանը հստակ, պատկերավոր ձևով՝ սկսած 2008թ. մարտի 1–ից մինչև այս օրերը, ամեն ինչ նկարագրեց, նկարագրեց բարձր մակարդակով։ Սկսեց Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով վիճակը, բոլոր ձախողումները, ավարտեց Գագիկ Ծառուկյանը՝ հստակ նշելով «ճանապարհային քարտեզը»։ Տրված է մեկնարկը, ժողովուրդը կանգնած է, բոլորը վճռական են և հասկանում են, որ պիտի սատարեն «եռյակին»։ Կարծում եմ՝ իշխանություններն այդքան խելք կունենան, որ կգնան անցնցում տարբերակին։ Որքան Սերժ Սարգսյանը շուտ վեր կենա իր աթոռից, այնքան իր համար լավ,–ասել է Ա. Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը