Աշխարհ

28.10.2014 14:34


Իրանի և «վեցնյակի» բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերին

Իրանի և «վեցնյակի» բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերին

Իրանի և «վեցնյակի» հերթական բանակցությունների փուլը կսկսվի Վիեննայում նոյեմբերի 18-ին՝ քաղտնօրենների մակարդակով։ Այս մասին «ՏԱՍՍ»–ին հաղորդել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ փորձագետների մակարդակով կայացած խորհրդակցությունները «լավ են անցել. բոլոր հարցերը գտել են հանգուցալուծում»։

«Բանակցային գործընթացի ավարտը կախված է կողմերի քաղաքական կամքից, և նրանից, թե ով կանի առաջին քայլը», – հավելել է գործակալության զրուցակիցը։

Այս խորագրի վերջին նյութերը