Աշխարհ

28.10.2014 16:30


Իրաքյան քրդերը մտադիր են մտնել Քոբանի երկու օրվա ընթացքում

Իրաքյան քրդերը մտադիր են մտնել Քոբանի երկու օրվա ընթացքում

Իրաքյան քրդերը մտադիր են սիրիական Քոբանի քաղաք մտնել, որը ենթարկվել էր «Իսլամական պետության» ահաբեկիչների հարձակմանը։ Այս մասին «CNN» հեռուստաընկերությանն ասել է քրդական զինված խմբավորումների ներկայացուցիչ Հալգուրդ Հիքմաթը։
Նա չի հստակեցրել, թե ինչ աջակցություն են մտադիր ցուցաբերել «փեշմերգաների» ջոկատները Քոբանին պաշտպանող քուրդ աշխարհազորայիններին, սակայն նշվել է, որ իրաքյան քրդերը զինված կլինեն, և մտադիր են մասնակցել մարտերին։

Ավելի վաղ հայտնում էին, որ իրաքյան քրդերը մտադիր են քուրդ աշխարհազորայիններին հրետանային ուղեկցություն տրամադրել, սակայն անմիջական մարտական գործողություններին չեն պատրաստվում մասնակցել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի խոչընդոտի Իրաքյան Քրդստանից նրանց տեղաշարժին քուրդ աշխարհազորայիններին աջակցելու համար։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը