Տնտեսական

30.10.2014 11:15


ՄԻՊ–ին 26,4 մլն. դրամով ավելի գումար կհատկացվի

ՄԻՊ–ին 26,4 մլն. դրամով ավելի գումար կհատկացվի

Մարդու իրավունքներին պաշտպանի գրասենյակին 2015թ. պետական բյուջեի նախագծով՝ նախորդ տարվա համեմատ, 26,4 մլն. դրամով ավելի գումար կհատկացվի։ Ընդհանուր առմամբ՝ 249,6 մլն. դրամ։

ԱԺ–ում՝ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ֆինանսների փոխնախարարն Պավել Սաֆարյանը հատկացվող գումարի ավելացումը հիմնականում պայմանավորել է աշխատավարձերի բարձրացմամբ և էլեկտրաէներգիայի թանկացմամբ։

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանն էլ նշել է, որ այս տարի ֆինանսական խնդիր չկա, և կարողանում են իրենց ռեսուրսներով լուծել գրասենյակի առջև դրված խնդիրները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը