Լրահոս

30.10.2014 12:25


Իշխանության «Կինդեր սյուրպրիզները»

Իշխանության «Կինդեր սյուրպրիզները»

Իսկ միգուցե իսկապե՞ս ՀՀԿ–ում կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն, թե ինչպես են «հաղթել» համապետական ընտրություններում, ու ինչպիսին է իրականում «Ապահով Հայաստանը»։ Այդ դեպքում ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Հակառակ դեպքում այդքան անհեթեթ հայտարարություններ չէին լինի։

Բայց, մյուս կողմից էլ, ինչքան վատ է այդ մարդկանց համար. ապրում են կեղծ աշխարհում ու մեկ մարդու համար։ Փոխարենը՝ ստանում, ասենք, Կինդեր սյուրպրիզ։ Երեխայի ոգևորությամբ պոկում են շոկոլադ–խաղալիքի փայլուն թուղթը, կոտրում ձվի վրայի քաղցրն ու... «սրփրա՜յզ». ձվի ներսում ոչ մի խաղալիք էլ չկա։

Օրինաչափություն է դարձել, երբ Հայաստանի գործող իշխանության առաջին դեմքերից սկսած՝ վերջացրած հազար ու մի տեսակի հաճախորդներով՝ հայտարարում են մի բան, ստացվում է լրիվ հակառակը։

Հետաքրքիր է՝ այս անգամ ի՞նչ դուրս կգա այն պնդումներից, թե «իշխանափոխության պահանջ չկա. այն չի լինի»։ Միգուցե Կինդեր սյուրպրի՞զ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը