Քաղաքական

30.10.2014 12:22


ԱԺ–ում միջխորհրդարանական հանձնաժողովի մի նիստ էլ չեն կարողանում կազմակերպել. պատգամավորները լքել են դահլիճը

ԱԺ–ում միջխորհրդարանական հանձնաժողովի մի նիստ էլ չեն կարողանում կազմակերպել. պատգամավորները լքել են դահլիճը

Այսօր՝ ժամը 11.00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում նախանշված էր ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: Նիստի արդյունքները պետք է ամփոփի նաև հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:

Նիստի աշխատանքները, սակայն, պատշաճ կերպով կազմակերպված չեն եղել։ Մտնելով դահլիճ՝ ԲՀԿ-ական պատգամավորներ և այդ հանձնաժողովի անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը և Հովհաննես Մարգարյանը հայտնաբերել են, որ սեղանի շուրջ իրենց տեղեր հատկացված չեն եղել։ Իսկ ընթացքում նրանց անունով ցուցանակները տեղադրվել են երկրորդ շարքում։

Եվ սա այն դեպքում, երբ սեղանի շուրջ գրեթե բոլոր տեղերը հատկացված են եղել հանձնաժողովի հետ որևէ առնչություն չունեցող ՀՀԿ-ական պատգամավորների և Կառավարության անդամների։

Ի նշան բողոքի՝ Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը և Հովհաննես Մարգարյանը դուրս են եկել դահլիճից, այնուհետև նամակով տեղեկացնելով Ռիժկովին, որ ոչ թե բոյկոտում են հանձնաժողովի աշխատանքները, այլ անթույլատրելի են համարում իրենց հանդեպ նման վերաբերմունքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը