Լրահոս

30.10.2014 16:09


Հայտնի են քաղծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման հավաստագրման թեստավորման` 2014թ. երրորդ շրջափուլի արդյունքները

Հայտնի են քաղծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման հավաստագրման թեստավորման` 2014թ. երրորդ շրջափուլի արդյունքները

Ավարտվեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների հավակնորդների հավաստագրման թեստավորման` այս տարվա երրորդ շրջափուլը: Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ թեստավորմանը մասնակցելու դիմում էր ներկայացրել 473 քաղաքացի, ինչը քանակական առումով աննախադեպ է թեստավորման նախորդ բոլոր շրջափուլերի համեմատ:

Հայտ ներկայացրած քաղաքացիներից թեստավորմանը մասնակցել է 412-ը: Նրանցից 72-ը կարողացել ձեռք բերել հավաստագիր ստանալու իրավունք, ինչը կազմում է դիմորդների 15.2 և մասնակիցների 17.4 տոկոսը:

Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններն զբաղեցնելու հավաստագրերը, որոնք ունեն մեկ տարվա գործողության ժամկետ, այն ունեցողներին հնարավորություն են տալիս դիմելու նշված ժամանակահատվածում քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված բոլոր պետական մարմինների աշխատակազմերումհայտարարվող քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:

Ներառյալ թեստավորման այս շրջափուլը հաջողությամբ հաղթահարածները, ուժի մեջ գտնվող հավաստագիր ունեցող քաղաքացիների թիվը հանրապետությունում արդեն սույն թվականի նոյեմբերի 1-ից կկազմի 239:

Հիշեցնենք, որ թեստավորման փուլը հաղթահարելու համար մասնակիցները պետք է ճիշտ պատասխանեն առաջադրված 50 հարցերի առնվազն 90 տոկոսին: Թեստավորման այս տարվա երրորդ շրջափուլում հաղթող ճանաչված քաղաքացիների ցուցակին կարելի է ծանոթանալ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքէջից:

Այս խորագրի վերջին նյութերը