Լրահոս

30.10.2014 16:40


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.10-ին, Երևանի «Աբովյան» պուրակում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ 11183» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 11183»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, Աշտարակի խճուղում՝ «Կարմիր-Խաչ»-ի դիմաց, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 14.50-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 23/1 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, 19.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Լենուղի գյուղից Այգեվան գյուղ տանող ճանապարհի 500 մ-ին վրաերթի է ենթարկել 27-ամյա երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 40 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել վեկտրա» և «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի 2 ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 10 դպրոցի մոտակայքում «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել դպրոցի հարևանությամբ գտնվող խանութ-սրահի պատին:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Քանաքեռավան-Մրգաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը