Լրահոս

30.10.2014 17:55


ԱՄՆ–ն ավիահարվածներ է հասցրել զինյալների դիրքերին Սիրիայում

ԱՄՆ–ն ավիահարվածներ է հասցրել զինյալների դիրքերին Սիրիայում

Ամերիկյան զինվորներն «Իսլամական պետության» զինյալների դիրքերին մի շարք օդային հարվածներ են հասցրել Սիրիայում։ Այս մասին այսօր հաղորդել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։
Համաձայն այդ տեղեկատվության՝ նախորդ օրվա ընթացքում 10 ավիագրոհ է կատարվել Քոբանի քաղաքի շրջակայքում։ Հարվածների են ենթարկվել երկու ստորաբաժանում, ինչպես նաև ԻՊ յոթ կրակակետ։ Տեղեկացվում է նաև, որ ամերիկյան զինծառայողները և դաշնակիցներն ավիագրոհ են իրականացրել իրաքյան Ռամադի քաղաքի մոտ տեղակայված ԻՊ ստորաբաժանումներում և արգելակետերում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը