Աշխարհ

31.10.2014 09:59


Լիբանանում 1 շաբաթվա ընթացքում ձերբակալված ծայրահեղականների թիվն անցել է 200-ը

Լիբանանում 1 շաբաթվա ընթացքում ձերբակալված ծայրահեղականների թիվն անցել է 200-ը

Լիբանանյան բանակը զանգվածային գործողություն է իրականացնում ընդդեմ ահաբեկչական խմբավորումների։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ 1 շաբաթվա ընթացքում ձերբակալված ծայրահեղականների թիվն անցել է 200-ը։

Ներկա պահին, սիրիական զինված ուժերի հետ համատեղ, Լիբանանի բանակն արգելափակել է սահմանամերձ կիրճերը, որոնցից պարբերաբար օգտվում են ահաբեկիչները։

Այս խորագրի վերջին նյութերը