Լրահոս

31.10.2014 10:57


Ապագայի ինքնաթիռը «թափանցիկ» կլինի (լուսանկար, տեսանյութ)

Ապագայի ինքնաթիռը «թափանցիկ» կլինի (լուսանկար, տեսանյութ)

Բրիտանացի հետազոտողները մարդատար ինքնաթիռի նոր մոդել են ստեղծել, որի հիմքում օրգանական լուսադիոդներն են։ Բարակ, ճկուն և թեթև էկրաններով է ծածկված ողջ ինքնաթիռը, անգամ՝ նստարանները։ Սա նաև թույլ կտա նվազեցնել ինքնաթիռի ընդհանուր քաշը, ինչը մինչ այժմ խնդիր է բոլոր նախագծողների համար։

Նշենք, որ օդանավի քաշի 80%–ը ծածկն ու վառելիքն են կազմում, այլ ոչ թե ուղևորները և նրանց բեռը։ Օդանավի քաշը ընդամենը 1%–ով նվազեցնելու դեպքում հնարավոր կլինի խնայել 0,75% վառելիք։ Բացի այդ, որքան քիչ է վառելիք ծախսվում, այնքան քիչ է ածխածնային գազ նետվում մթնոլորտ։

Այսպիսով, ապագայի ինքնաթիռի այն ուղևորները, որոնց չի հաջողվել տեղ զբազեցնել պատուհանի մոտ, կարող են շրջապատի բնապատկերով հիանալ առջևում գտնվող նստարանին ամրակցված էկրանի միջոցով։ Վերջիններն էլ միացված կլինեն ինքնաթիռի արտաքին տեսախցիկներին։ Բացի այս, դիմացի նստարանի թիկնակը հնարավոր է օգտագործել որպես համակարգիչ՝ կապ հաստատելով համացանցի հետ։

Շրջակա բնապատկերը ներկայացնող էկրաններ տեղադրված կլինեն նաև ինքնաթիռի սրահների ամբողջ պատերով մեկ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են ծառայել որպես լուսավորություն ապահովող սարքեր։

Ի դեպ, ուղևորները կարող են, օրինակ, իրենց շրջապատող ամպերին նայել ինքնաթիռի տարբեր հատվածներում ամրակցված բոլո՛ր տեսախցիկների միջոցով։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը