Տնտեսական

31.10.2014 11:32


Ն. Զոհրաբյան. «Ամեն կին ամուսնացած չէ նախկին ֆիննախարարի հետ, ում համար հոնորարներ են նկարում»

Ն. Զոհրաբյան. «Ամեն կին ամուսնացած չէ նախկին ֆիննախարարի հետ, ում համար հոնորարներ են նկարում»

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով աշխատող կանանց նախածննդյան և հետծննդյան նպաստի գումարը կրճատելու Կառավարության վիճահարույց նախագծին՝ ընդգծել է, որ ամեն կին չէ ՀՀ ֆինանսների նախկին նախարարի կնոջ նման ահռելի նպաստ ստանում։

Ամեն մեկը հնարավորություն չունի գործարք կնքել գործատուի հետ, ով կնկարի աստղաբաշխական հոնորարներ։ Շատերն իրենց չեն կարող թույլ տալ լինել ֆինանսների նախկին նախարար ու իրենց կանանց դեկրետ ուղարկելուց տասնյակ միլիոնավոր դրամների գումար դուրս գրել: Ամեն մեկի համար այդպիսի առատաձեռն աշխատավարձով և հոնորարներով փաստաթուղթ չեն նկարում,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը՝ նկատի ունենալով ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջը՝ Փիրուզ Սարգսյանին, ով 20 մլն դրամ (48 հազար դոլար) հղիության նպաստ է ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը