Լրահոս

31.10.2014 12:27


Քուրդ աշխարհազորայինները Քոբանիում «Իսլամական պետության» 86 զինյալ են ոչնչացրել

Քուրդ աշխարհազորայինները Քոբանիում «Իսլամական պետության» 86 զինյալ են ոչնչացրել

Սիրիական Քոբանի քաղաքում նախօրեին քրդական ինքնապաշտպանական ուժերն «Իսլամական պետության» 86 զինյալ են ոչնչացրել։
Ինչպես փոխանցում է «Ֆիրաթ» տեղեկատվական գործակալությունը, ծայրահեղականները քաղաք են նետել ուժեր Ռաքքա, Մանբաջե, Ջարաբլյուսե և Թելլ–Աբյադե քաղաքների իրենց բազաներից։
«Աշխարհազորայինների դիրքերի գրոհները հաջորդել են մեկը մյուսին։ Մարտերն ընթացել են օր ու գիշեր Քանյա Քուրդի շրջանում, վարչություն տանող փողոցում և Ազադի հրապարակում», – մեջբերում է գործակալությանը Քրդական ուժերի ինքնապաշտպանության մամուլի ծառայության հաղորդագրությունը։ Աշխարհազորայինների կորուստներն արևելյան ճակատում 16 մարդ են կազմել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը