Լրահոս

31.10.2014 15:30


Իրաքում պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել

Իրաքում պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել

Երկու պայթյուն է որոտացել իրաքյան շուկայում. առնվազն 8 մարդ է զոհվել, 24-ը՝ վնասվածքներ ստացել։
Ինչպես տեղեկացնում է «Associated press»-ը, առաջին պայթյունը որոտացել է այսօր առավոտյան Մադաին քաղաքի բաց շուկայում։ Պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, 11-ը՝ վնասվածքներ ստացել։

Երկրորդ պայթուցիկ սարքը գործել է ցերեկը Բաղդադի արևմտյան Սուվեյբ շրջանում. ևս 4 մարդ է զոհվել, 13–ը՝ վնասվածքներ ստացել։
Իրաքում անկայուն իրավիճակը պահպանվում է։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը