Լրահոս

01.11.2014 09:31


Պատահար Դավիթ Անհաղթի փողոցում. վարորդը տեղում մահացել է

Պատահար Դավիթ Անհաղթի փողոցում. վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 01.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Օ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով Օ. Ս.-ը տեղում մահացել է: Ավտոմեքենայի ուղևոր` 1981 թ. ծնված Ռ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Հրշեջ-փրկարարները Օ. Ս.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը