Կարծիք

01.11.2014 12:16


Արտակ Գրիգորյան. «Ոչ թե «փորձագետ» է, այլ դատարկագլուխ...»

Արտակ Գրիգորյան. «Ոչ թե «փորձագետ» է, այլ դատարկագլուխ...»

Ռիչարդ Կիրակոսյանը մշտապես աչքի է ընկել նրանով, որ ԲՀԿ-ի ցանկացած հանրային միջոցառումից հետո հանկարծ դուրս է եկել որևէ մութ տեղից և իբր «կարծիք» արտահայտել դրա մասին: Նրա կարծքիները մշտապես չեն տարբերվել իրարից, այլ կրկնել են մեկը մյուսին տարբեր բառերով, ինչը նշանակում է, որ Ռիչարդ Կիրակոսյանը յոթ երգ գիտի՝ յոթն էլ նույն բանի մասին` փնովել ԲՀԿ-ին` համալրելով իշխանական հաճախորդ «փորձագետների» շարքը:
Օրեր առաջ էլ նույն հաճախորդ–փորձագետը հանկարծ հայտնվել է և համապատասխան կայքերից մեկի հետ հարցազրույցում վիրավորական արտահայտություններով խոսել «եռյակի» մասին:
Նախ՝ եթե որևէ «փորձագետ» իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություններ հնչեցնել գործիչների հասցեին, նա արդեն իսկ ոչ թե «փորձագետ» է, այլ դատարկագլուխ մեկը, քանի որ վիրավորանքներվ խոսում են նրանք, ովքեր չունեն փաստարկներ:
Երկրորդ՝ ժամանակին ցածր արդյունքներ ցուցաբերելու համար ամերիկյան համալսարաններից մեկից դուրս մնացած անձը այսօր Հայաստանում համարվում է «փորձագետ», որը դեռ կարող է կարծիք հայտնել այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում, այն դեպքում, երբ տարվա մեծ մասը անցկացնում է արտերկրում` լուծելով իր անձնական խնդիրները: Փաստորեն, Հայաստանում դրսից եկած ցանկացած դատարկագլուխ կարող է հանգիստ մի քանի կայքերի թեթև ձեքով «փորձագետ» հորջորջվել:
Նման հաճախորդների պակաս վերջին օրերին չի զգացվում, և որքան նրանք իրենք իրենց մատնեն, այնքան ավելի լավ: Կիմանանք, թե ով ով է: Ուղղակի սույն Ռիչարդ-փորձագետը արդեն իրեն սպառած, նավթալինի հոտ արձակող հաճախորդներից է, որի կարծիքը հաստատ որևէ մեկին այսօր չի հետաքրքրում:

Արտակ Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը