Print Page
Send Friend
Հունվար 08, 2010 21:39


Ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի հետ

Ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի հետ

Եթե հետադարձ հայացք նետենք, ապա պարզ կերևա, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պիկը անցյալում է։ Դա տեսնում ու հասկանում են նաև նրա շուրջը հավաքված տարբեր տրամաչափի կազմակերպություններն ու գործիչները։

Ընդամենը 2 տարի առաջ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ինքնավստահ և «պապայական» ոճով շնորհավորում էր ժողովրդի Նոր տարին։ Այդ շնորհավորանքը թերթերի ու  DVD-ների միջոցով տարածվում  էր Հայաստանի ողջ տարածքով մեկ։ Սակայն այս Ամանորը չուներ նախկին պաթետիզմը։ Հայ ժողովրդին այս տարի շնորհավորեց Տեր-Պետրոսյանի քաղբանտարկյալ թիմակից Նիկոլ Փաշինյանը, և դա շատ խորհրդանշական էր՝ մանավանդ ՀԱԿ շարքային ակտիվիստների այն խոսակցությունների ֆոնին, որ Նիկո՛լը պետք է փոխարինի անվճռական Տեր–Պետրոսյանին։ Այդ առումով յուրօրինակ փորձաքար կարող է  դառնալ թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրությունը։ Եթե Փաշինյանը հաղթեց, ապա նա կլինի միակը,  ով Տեր-Պետրոսյանի թիմից իրական արդյունք է  ապահովել։ ՀԱԿ-ում դա շատ լավ հասկանում են և պատահական չէ, որ ՀՀՇ-կան Արամ Մանուկյանը հունվարի 8-ի հանրահավաքում խոսում էր այն մասին, որ բարոյական հաղթանակներն անբարոյականություն են։ Նրա ասածի ենթատեքստը հասկանալի էր և ուղղված էր ՀԱԿ ղեկավարությանը։

Բանն այն է, որ մինչև այժմ Տեր-Պետրոսյանը ֆորմալ պարտություն է կրել և փորձել է վիճակը ներկայացնել բարոյական հաղթանակների տեսքով (ժողովրդի ակտիվացում, իրավունքների համար մշտապես պայքարող զանգվածի գոյություն և այլն)։ Բարոյական հաղթանակի թեման հատկապես արդիական դարձավ նաև  բարոյական հաղթանակների խորհրդանիշի վերածված Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ Տեր–Պետրոսյանը փորձեց վերաիմաստավորել բարոյական հաղթանակների շարքը՝ դրանք ներկայացնելով որպես իրական հաղթանակներ։ Բայց Տեր-Պետրոսյանի թիմին, ենթադրաբար, չի բավարարում  վերացական արդյունքը, և նրանք, թերևս, հույս են կապում  թիվ 10 ընտրատարածքի հետ։

Նիկոլի հաղթանակի դեպքում Կոնգրեսում տրամադրությունների և քաղաքական ֆիգուրների որոշակի դերափոփոխություն կարող է լինել ու դրա համար, օդ ու ջրի պես, հաղթանակ է պետք։ Արդյունք չարձանագրելու դեպքում ՀԱԿ-ում կխորանա  հիասթափությունն ու անելանելիությունը։

Ի դեպ, այս վերջին շրջանում ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի քաղաքական խանդ կա ՀԱԿ-ի մի թևի մոտ։ Հետևաբար ակնհայտ է,  որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր նեղ շրջապատը, հասկանալի պատճառներով, այնքան  էլ շահագրգռված չեն Նիկոլի հաջողությամբ։ Նիկոլը նրանց պետք է բացառապես որպես քաղբանտարկյալ, այլ ոչ թե հաղթանակ տարած գործիչ։ Բայց մյուս կողմից էլ՝ Նիկոլի պարտությունը կլինի նաև Լ. Տեր–Պետրոսյանինն ու ողջ ՀԱԿ–ինը։

Մեր կողմից գնահատենք, որ մեծ հաշվով տերպետրոսյանական ընդդիմությունը սպառվել է և դա երևաց նաև Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում։ Տեր–Պետրոսյանի խոսքն անվստահ էր։ Զգացվում էր, որ նա համակերպվել է իր պարտության հետ և հանրահավաքի է դուրս եկել ստիպված՝ ուրիշ ճար չունի։ Նա հաջորդ հանրահավաքի օր նշանակեց մարտի 1–ը։ Այսինքն եթե Նիկոլի ձայները կեղծվեն, ապա նա նախապես է հայտարարում, որ ոչ մի բան չի անելու՝ այլապես ի՞նչ իմաստ ուներ հաջորդ հանրահավաքի օր նշելը։ Դուրս է գալիս, որ ընտրության ցանկացած ելքի հետ ՀԱԿ–ում համակերպվելու են։ Իսկ մարտի 1–ին հանրահավաք նշանակելը նույնպես կարելի է ասել, որ ստիպված է արվում։

Հիմա Տեր–Պետրոսյանի միակ հույսը մնացել են երկու հանգամանք կամ Սերժ Սարգսյանն ընդառաջ կգնա իր առաջարկներին ու «կերկխոսի», կամ արտաքին ֆոնն անբարենպաստ կլինի Հայաստանի համար ու շանս կառաջանա իշխանությունը վերցնել։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀ առաջին նախագահի միակ գործն սպասելն է։ Սպասելը։

Թե ինչպիսի՞ն  կլինի ՀԱԿ-ի  հետագա ճակատագիրը՝  մասամբ կախված է նաև կիրակնօրյա ընտրական գործընթացից։ Չնայած ամեն ինչ կարծես պարզից էլ պարզ է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Սեպտեմբեր 02, 2010 14:02| ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ-ն Անորսալի Ջոյի կարգավիճակում կամ դատարկ դհոլ դառնալու մեխանիկան
Կարեն Հակոբջանյան. «ՀԱԿ–ի առաջիկա հանրահավաքից շատ բան է կախված, որից էլ պարզ կդառնա, թե ինչ ճակատագիր է սպառնում կոնգրեսականներին ու անձամբ Տեր-Պետրոսյանին։ Եթե շատ մարդ հավաքվի, ապա ՀԱԿ-ում հույս կարող են ունենալ, որ հետագայում սերժական լրատվամիջոցներում իշխանության իրական այլընտրանք հանդիսացող քաղաքական նոր ուժի ստեղծման դեմ վայրահաչելու հնարավորություն կստանան, բայց համեստ աշխատավարձով։ Իսկ եթե սեպտեմբերի 17-ին քիչ մարդ հավաքվի, ապա Անորսալի Ջոյի կարգավիճակը հավերժ կշարունակվի՝ այդտեղից բխող սոցիալ-տնտեսական ծանր հետևանքներով։ Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև Սերժ...»։
Օգոստոս 30, 2010 12:28| ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային վեկտորը և ՀՀ նախագահները
Աշոտ Կարապետյան. «Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցն ու ռազմական համագործակցության պայմանագրի թարմացումը տարբեր գնահատականների արժանացավ, որի շրջանակներում քննարկվում էին նաև հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայության և բնույթին առնչվող հարցեր: Հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը դիտարկվում էր նաև երկու երկրների տարբեր ժամանակահատվածներում պաշտոնավարող նախագահների պատկերացումների և նրանց անձնական հարաբերությունների պրիզմայով»:
Օգոստոս 25, 2010 14:08| ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Գյուլի և Մեդվեդևի արանքում - 2
Կարեն Հակոբջանյան. «Միակ տարբերությունը մեդվեդևյան այցելության և Գյուլի գալու փուլերի միջև այն էր, որ եթե քիրվայության փուլում Տեր–Պետրոսյանն ու իր թիմակիցները համահունչ էին հանդես գալիս Գյուլին ողջունելու և Սարգսյանի «ֆուտբոլային» քայլերը գովերգելու հարցում, ապա այժմ միայն ՀԱԿ լիդերի մակարդակով ռուսամետության գոհարներ շաղ տրվեցին, իսկ ահա Տեր–Պետրոսյանի թիմակիցներն ու քարոզչամեքենան հրահանգավորված կամ «ինքնաբուխ» հակառուսական հիստերիա էին բարձրացրել»։
Օգոստոս 22, 2010 22:55| ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Գյուլի և Մեդվեդևի արանքում
Կարեն Հակոբջանյան. «Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտության վերջը սա պետք է լիներ. Հայաստանի իշխանությունները 49-ամյա վասալային պայմանագիր կնքեցին Ռուսաստանի հետ, և ծպտուն անգամ չկարողացան հանել ու հենց ՌԴ նախագահ Մեդվեդևից հրապարակավ ճշտել, թե արդյոք վաճառու՞մ է Ռուսաստանը C 300-ը Ադրբեջանին։ Մեդվեդևին նման հարց չտվեցին մեր «ազատ, բայց պատասխանատու» իշխանություններն ու նրանց ենթակա նույնանման լրատվամիջոցները, որոնց ընտրողաբար հրավիրել էին «К нaм едет Ревизор» բեմադրությունը լուսաբանելու և ընտանեկան սրճարանն անվճար գովազդելու նպատակով»։
Օգոստոս 20, 2010 17:22| ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ռուսաստանի թագավորն է գալիս»
Դերենիկ Մալխասյան. «Հատկապես գյումրեցիների շրջանում Ռուսաստանի ղեկավարությունը ընկալվում է որպես մեր հայրենի իշխանությունների «շեֆություն»: Շատ խնդիրների լուծումը չստանալուց հետո մարդիկ հաճախ հոխորտում են, թե նամակ են գրելու Պուտինին կամ Մեդվեդևին, որ սրանց հախից գան»:
17:43 03-09-2010
Հայաստան–Իռլանդիա` 0:1
17:38 03-09-2010
Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
17:32 03-09-2010
Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
17:24 03-09-2010
Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
17:23 03-09-2010
Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
17:03 03-09-2010
Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
16:47 03-09-2010
Էրդողանը և աղջիկները
16:26 03-09-2010
Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
16:11 03-09-2010
Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
16:04 03-09-2010
Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
15:53 03-09-2010
ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
15:42 03-09-2010
«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
15:31 03-09-2010
Ուխտագնացություն դեպի Օշական
15:24 03-09-2010
Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
15:17 03-09-2010
ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
15:08 03-09-2010
Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
15:07 03-09-2010
Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
14:55 03-09-2010
Սպասելով արտահերթ ընտրություններին...
13:57 03-09-2010
Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
13:56 03-09-2010
Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»