Հմայակ Հովհաննիսյանը թիվ 10–ը ընտրատարածքի ընտրություններում հաղթելու 100%–ոց հնարավորությո՞ւն ուներ
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով հանել էր իր թեկնածությունը թիվ 10 ընտրատարածքից, «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե իր այդ քայլից հետո ԱԺ լրացուցիչ ընտրություններում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ապահովված է։
-Ես այս ընթացքում ակտիվացրեցի իմ ընտրազանգվածը, այն ընտրազանգվածը, որը ցանկանում էր ինձ տեսնել ԱԺ-ում։ Իմ ուղերձով պետք է ասեմ, որ նպաստեցի, որ այդ ընտրազանգվածը գա ընտրության, իսկ այսօր ամենակարևորը ակտիվ մասնակցությունն է։ Եթե յուրաքանչյուրն իր քվեին տեր կանգնի, ապա այդ քվեները չեն կեղծվի։ Տեխնիկապես շատ դժվար է քվե կեղծել, եթե մասնակցությունն ու ակտիվությունը մեծ է,-ասել է նա։
Նա նշել է, որ իր կարծիքով ընտրությունների արդյունքները լինելու են դրական, քանի որ իր քայլից հետո բողոքավոր ընտրազանգվածը համախմբվել է։
-Ես լիահույս եմ, որ իշխանություններն այնուամենայնիվ չեն կարողանալու այս անգամ կեղծել՝ հաշվի առնելով այն, որ առաջին անգամ բողոքավոր, ընդդիմադիր ընտրազանգավածը չի տրոհվել, քանզի մեր իրականության մեջ առաջին անգամ «ֆավորիտ» երկու թեքնածուներից մեկը, այսինքն ես, ով ուներ ծանրակշիռ շանսեր հաղթելու, և այդ հաղթանակը 100%-ոց էր, իր թեկնածությունը հանեց՝ հիմնավորելով իր այդ քայլը բարոյական նկատառումներով։ Դա շատ կարևոր է,-նշել է Հմայակ Հովհաննիսյանը։
Այն հարցին, թե եթե ընտրություններն առանց կեղծիքի անցնեն, դա ի՞նչ կարող է նշանակել, նա պատասխանել է, թե այդ մասին պետք է խոսել ընտրություններից հետո։
-Սա ընտրություն չէ, սա իր էությամբ հանրաքվե է, որովհետև քարոզարշավն անցնում էր զուգահեռ Նիկոլ Փաշինյանի դատավարությանը, և այստեղ ժողովուրդը, այսիքն 10-րդ ընտրատարածքի ընտրողները, ստանձնելու են երդվյալ ատենակալաների դերը։ Սա անձի ընտրություն չէ,-հավելել է Հմայակ Հովհաննիսյանը։
Հեղինե Հարությունյան
Այս խորագրի վերջին նյութերը
- Սեպտեմբեր 01, 2010 14:15| Քաղաքական
- Գիտելիքը ո՞ւժ է, թե՞ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ
- Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով գործող իշխանությունները բազմապիսի հանդիպումների ժամանակ հայտարարում են, թե գիտելիքը ուժ է։ Այդ մասին սիրում է հատկապես խոսել Տիգրան Սարգսյանը։ Նրանից հետ չի մնում նաև ՀՀ նախագահ Սարգսյանը։ Պարզելու համար, թե որքանո՞վ են այս խոսքերն անկեղծ և համապատասխանում մերօրյա պաշտոնյաների պատկերացումներին, «7օր»-ը ուսումնասիրել է որոշ օրենսդիրների կենսագրականները, ովքեր հանդիսանում են Ս. Սարգսյանի և Տ. Սարգսյանի թիմակիցները։
- Օգոստոս 31, 2010 14:18| Քաղաքական
- Արմեն Ռուստամյան. «Մենք չենք համարում, թե «Երկիր Մեդիան» լրիվ այն է, ինչ որ մենք ենք ուզում»
- ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Դե, դա էլ մեր սխալն է, կաշխատենք, կուղղվի կամաց–կամաց...»։
- Օգոստոս 31, 2010 11:40| Քաղաքական
- Մեկ տարի առաջ...
- «Աբդուլահ Գյուլը 2009թ. կայանալիք Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու համար Ստամբուլ այցելելու պաշտոնական հրավեր է ուղարկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Վերջինս, սակայն հայտարարեց, թե ինքը հրավերը կընդունի միայն «ձեռք բերված պարտավորվածությունների կատարման դեպքում, այսինքն՝ Թուրքիա կմեկնի, եթե ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման շեմին»։ Սահմանը չբացվեց...»։
- Օգոստոս 27, 2010 16:12| Քաղաքական
- Վահրամ Սահակյան. «Մեր կառավարությունում այդքան խելոք մարդ չկա»
- «Կառավարությունը եթե կարողանա այնպես անել, որ ինքն իրեն արդարացնի, այդ ժամանակ իրավունք կունենա նաև կիրառելու «բաժանի՛ր, որ տիրես» ղեկավարման տեսակը։ Այդ ժամանակ ոչինչ էլ չի լինի, բոլորին էլ կարելի է խաբել ու տեղը նստեցնել»։
- Օգոստոս 26, 2010 15:59| Քաղաքական
- Ալբերտ Բաղդասարյան. «Նորից օրհնվել է «սհաթը»»
- «Իշխանությունն իր դիրքերը պահելու համար հենվում է Ռուսասատնի վրա, ընդդիմությունն էլ՝ ՀԱԿ-ի գլխավորությամբ, կարծես այլընտրանք չի տեսնում, բացի նորից Ռուսաստանին ապավինելուց։ Կարծում եմ՝ ինչ-որ ժամանակ անցնելուց հետո կհասկացվի, որ նորից հույսը օտարի վրա դնելով, անգամ պաշտպանության բնագավառում, կոտրած տաշտակի առջև անպայման կանգնելու ենք»։
- 17:43 03-09-2010
- Հայաստան–Իռլանդիա` 0:1
- 17:38 03-09-2010
- Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
- 17:32 03-09-2010
- Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
- 17:24 03-09-2010
- Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
- 17:23 03-09-2010
- Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
- 17:03 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
- 16:47 03-09-2010
- Էրդողանը և աղջիկները
- 16:26 03-09-2010
- Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
- 16:11 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
- 16:04 03-09-2010
- Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
- 15:53 03-09-2010
- ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
- 15:42 03-09-2010
- «Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- 15:31 03-09-2010
- Ուխտագնացություն դեպի Օշական
- 15:24 03-09-2010
- Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
- 15:17 03-09-2010
- ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
- 15:08 03-09-2010
- Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
- 15:07 03-09-2010
- Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
- 14:55 03-09-2010
- Սպասելով արտահերթ ընտրություններին...
- 13:57 03-09-2010
- Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
- 13:56 03-09-2010
- Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»



