Print Page
Send Friend
Հունվար 08, 2010 18:09


Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ հանրահավաքում

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ հանրահավաքում

ՀԱԿ կազմակերպած հանրահավաքում ելույթ է ունեցել Լևոն Տեր–Պետրոսյանը՝ նշելով հետևյալը.

«Այսօր այստեղ տոնական տրամադրություն է։ Մենք ուզում ենք, որ մեր պայքարը երբեք ջղային պայքար չլինի, երբեք նյարդային պայքար չլինի, լինի տոնական պայքար։ Դա է մեր ինքնավստահության և մեր ճշմարտության գիտակցության չափանիշը։ Երբեք տրտմություն, վհատություն չպետք է լինի մեր շարքերում, անկախ այն բանից, թե որքան երկար կտևի այդ պայքարը։ Որքան երկար, այնքան թանկ։

Բայց դուք չե՞ք նկատել, որ մի աննորմալ բան է տեղի ունենում այսօր, որ մեր երկրի այսօրվա ցուցանիշն է. մենք հավաքվել ենք քարոզչական հանրահավաքի, և այս քարոզչության սուբյեկտն այսօր այստեղ ներկա չէ։ Պատկերացրեք պետություն, որտեղ պատգամավորության թեկնածուն գոյություն չունի այն հարթակում, որտեղ տարվում է նրա քարոզչությունը։ Սա խորհրդանշական չէ, սա օրենքի կոպտագույն խախտում է։ Նիկոլ Փաշինյանի իրավունքները խախտված են ի սկզբանե։ Այն պահին, երբ նա գրանցվեց պատգամավորության թեկնածու, նա պետք է ազատության մեջ լիներ։ Այսօրվա ընտրությունները խախտված են ի սկզբանե, ոչ թե հավասարության իրավունքի տեսանկյունից, այլ նրա անազատության մեջ գտնվելու փաստով։ Վերջապես մենք պետություն ենք, պետության մեջ գլխավորը պետության համար օրենքի տառն է։ Օրենքի տառը պահանջում էր հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր կալանավորվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Այդպիսի համաձայնություն գոյություն չունի։ Կարծեք թե բոլորը համոզվել են նրանում, որ հանձնաժողովի նախագահը ասել է՝ քանի որ նա արդեն կալանավորված է, նրա համաձայնության կարիքը չկա։ Այդպիսի բան ասելու իրավունք չուներ այդ մարդը։ Այդպիսի բան ասող պետական պաշտոնյան ինքը պետք է պատժվեր առաջին հերթին, որովհետև պետական պաշտոնյան գործում է միայն օրենքին համապատասխան։ Եթե օրենքում այդպիսի բան գրված չէ, նա իրավունք չունի այդ բանն ասելու։ Մի այլ կողմից որ նայենք Նիկոլի ազատությանը, ինչ էր եղել, եթե Նիկոլը լիներ ազատության մեջ. Նիկոլն ինքը մեկուկես տարի թաքնված էր, իր կամքով եկավ ներկայացավ արդարադատությանը։ Ինչը կխանգարեր այդ մարդկանց... Այնքան կարճատես են, որ չեն հասկանում, որ դրանով իրենք կարող էին միջազգային վարկ շահել։ Նիկոլը եկավ, ընդունեցին, գրանցեցին, նրան բաց թողնեին։ Նա եկավ արդարադատության համար, նա արդարադատությունից չէր փախչում, հանգիստ կարող էր իր դատավարությանը մասնակցել՝ ամեն օր տնից դատարան գալով։ Ի՞նչն էր խանգարում։ Ասում եմ՝ այդ մարդիկ այնքան կարճատես, այնքան հիմար են, որ անգամ իրենց շահը չեն հասկանում։ Դրանով նրանք այնքան դիվիդենտներ կշահեին, որ մեր բերանն էլ կփակեին։ Բայց այնքան նեղմիտ են, այնքան գավառական մտածողության կրող, որ իրենց խնդիրը արդարադատությունը չէ, բացարձակապես։ Նրանց խնդիրը պատժելն է։ Եթե կարող են ցավեցնել, պիտի ցավեցնեն։ Ուրիշ բանի մասին նրանք չեն մտածում։ Եթե կարող են մի օր ավելի երկար պահել բանտում, պիտի պահեն։ Ո՛չ պետություն, ո՛չ պետության վարք, ո՛չ պետության հեղինակություն,  այդպիսի հասկացություններ նրանց մոտ չկան։ Այս հարթակից ասվեց, թե նրանք պատվի հարց են դրել, որ Նիկոլը չանցնի։ Ի՞նչ պատիվ, դա գողական պատվի հարց է։ Որևէ քաղաքական իշխանություն այս չափանիշներով չի կարող առաջնորդվել։ Խոսվում է բարոյական հաղթանակների մասին. մենք երբեք չենք հայտարարել, որ մենք բարոյական հաղթանակներ  ենք տարել։ Մեր բոլոր հաղթանակները եղել են իրական հաղթանակներ։ Ամենամեծ իրական հաղթանակն այն է, որ նախագահական ընտրություններից երկու տարի հետո մեր ժողովուրդը նույնքան միահամուռ է, նույնքան վճռական, և վստահ եմ՝ նույն լիցքերով շարունակելու է հարատևել։ Սրանից ավելի իրական հաղթանակ... Ցույց տվեք որևէ մի պետություն, որտեղ կեղծված ընտրություններից հետո երկու տարի շարունակ, չնայած մարտի 1-ի գնդակահարություններին, չնայած հարյուրավոր մարդկանց ձերբակալություններին, չնայած ամենօրյա ահաբեկումներին, ժողովուրդը մինչև վերջ կանգնած մնաց։ Էլ ի՞նչ բարոյական հաղթանակի մասին է խոսքը։ Սրանից ավելի իրական հաղթանակ որտե՞ղ եք դուք տեսել։ Սա չափազանց լուրջ շարժում է, չափազանց հզոր հասարակություն է, սա արժեքներ հաստատող հասարակություն է, որ ամեն հանրահավաք, որ ամեն մասնակցություն ընտրություններին, անկախ դրանց ելքից, նոր արժեքներ են հաստատում, նոր մարդիկ են ներգրավվում մեր շարքերը։ Դուք եք այս երկրի հարստությունը։ Եթե մեր երկիրը, մեր պետությունը հպարտանալու որևէ բան ունի, և աշխարհը Հայաստանում ինչ-որ արժեք է տեսնում, այդ արժեքը միայն ու միայն դուք եք, այն ժողովուրդն է, որը երկու տարի շարունակ պայքարում է իր իրավունքների համար։ Թվում է, թե փոքր բան էր, բայց այս ընտրություններում անգամ նոր արժեքներ հաստատվեցին։ Ես ուզում եմ չափազանց գնահատել Սուրեն Սուրենյանցի և Հմայակ Հովհաննիսյանի քայլը։ Դուք պատկերացնում եք, այդպիսի բան կատարվեր իշխանությունների շարքերում։ Իրար կոկորդ կսեղմեին, իրար կոչնչացնեին միայն այդ տեղը չզիջելու համար։ Չի կարելի այս օրինակելի վարքագիծը չգնահատել։  Ցուրտ լինելու պատճառով չեմ ուզում երկար խոսել, ձեզ խոստանում եմ, որ շուտով հանդիպելու ենք շատ ավելի հզոր, համապետական հանրահավաքում։ Դա տեղի է ունենալու մարտի 1-ին, որտեղ էլ մենք կներկայանանք ավելի հստակ, համակողմանի քաղաքական ծրագրով, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ այս ամբողջ տարվա ընթացքում։ Ձեզ բոլորիդ մաղթում եմ հաջողություն։ Եթե միայն դատենք այս հրապարակից, ես կարծում եմ՝ Նիկոլն արդեն հաղթած է։ Այս հրապարակի ձայները բավական են, իսկ եթե ձեզնից յուրաքանչյուրը մեկական հոգի բերի ընտրատարածք, ապա Նիկոլի հաղթանակը լիովին ապահովված է։  Շնորհակալություն, լավատեսություն, համառություն։ Վհատությունը, նեղսրտությունը մենք նվիրում ենք մեր իշխանություններին։ Շնորհակալություն»։

Այս խորագրի վերջին նյութերը

Սեպտեմբեր 01, 2010 14:15| Քաղաքական
Գիտելիքը ո՞ւժ է, թե՞ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով գործող իշխանությունները բազմապիսի հանդիպումների ժամանակ հայտարարում են, թե գիտելիքը ուժ է։ Այդ մասին սիրում է հատկապես խոսել Տիգրան Սարգսյանը։ Նրանից հետ չի մնում նաև ՀՀ նախագահ Սարգսյանը։ Պարզելու համար, թե որքանո՞վ են այս խոսքերն անկեղծ և համապատասխանում մերօրյա պաշտոնյաների պատկերացումներին, «7օր»-ը ուսումնասիրել է որոշ օրենսդիրների կենսագրականները, ովքեր հանդիսանում են Ս. Սարգսյանի և Տ. Սարգսյանի թիմակիցները։
Օգոստոս 31, 2010 14:18| Քաղաքական
Արմեն Ռուստամյան. «Մենք չենք համարում, թե «Երկիր Մեդիան» լրիվ այն է, ինչ որ մենք ենք ուզում»
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Դե, դա էլ մեր սխալն է, կաշխատենք, կուղղվի կամաց–կամաց...»։
Օգոստոս 31, 2010 11:40| Քաղաքական
Մեկ տարի առաջ...
«Աբդուլահ Գյուլը 2009թ. կայանալիք Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու համար Ստամբուլ այցելելու պաշտոնական հրավեր է ուղարկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Վերջինս, սակայն հայտարարեց, թե ինքը հրավերը կընդունի միայն «ձեռք բերված պարտավորվածությունների կատարման դեպքում, այսինքն՝ Թուրքիա կմեկնի, եթե ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման շեմին»։ Սահմանը չբացվեց...»։
Օգոստոս 27, 2010 16:12| Քաղաքական
Վահրամ Սահակյան. «Մեր կառավարությունում այդքան խելոք մարդ չկա»
«Կառավարությունը եթե կարողանա այնպես անել, որ ինքն իրեն արդարացնի, այդ ժամանակ իրավունք կունենա նաև կիրառելու «բաժանի՛ր, որ տիրես» ղեկավարման տեսակը։ Այդ ժամանակ ոչինչ էլ չի լինի, բոլորին էլ կարելի է խաբել ու տեղը նստեցնել»։
Օգոստոս 26, 2010 15:59| Քաղաքական
Ալբերտ Բաղդասարյան. «Նորից օրհնվել է «սհաթը»»
«Իշխանությունն իր դիրքերը պահելու համար հենվում է Ռուսասատնի վրա, ընդդիմությունն էլ՝ ՀԱԿ-ի գլխավորությամբ, կարծես այլընտրանք չի տեսնում, բացի նորից Ռուսաստանին ապավինելուց։ Կարծում եմ՝ ինչ-որ ժամանակ անցնելուց հետո կհասկացվի, որ նորից հույսը օտարի վրա դնելով, անգամ պաշտպանության բնագավառում, կոտրած տաշտակի առջև անպայման կանգնելու ենք»։
17:43 03-09-2010
Հայաստան–Իռլանդիա` 0:1
17:38 03-09-2010
Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
17:32 03-09-2010
Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
17:24 03-09-2010
Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
17:23 03-09-2010
Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
17:03 03-09-2010
Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
16:47 03-09-2010
Էրդողանը և աղջիկները
16:26 03-09-2010
Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
16:11 03-09-2010
Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
16:04 03-09-2010
Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
15:53 03-09-2010
ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
15:42 03-09-2010
«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
15:31 03-09-2010
Ուխտագնացություն դեպի Օշական
15:24 03-09-2010
Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
15:17 03-09-2010
ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
15:08 03-09-2010
Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
15:07 03-09-2010
Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
14:55 03-09-2010
Սպասելով արտահերթ ընտրություններին...
13:57 03-09-2010
Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
13:56 03-09-2010
Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»