Print Page
Send Friend
Փետրվար 08, 2010 15:04


Փետրվարի 9-ին Թեհրանում կմեկնարկի «ARMEX 2010» տնտեսական խորհրդաժողովը

«Ելնելով երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերութիւնները զարգացնելու համար գոյություն ունեցող բարենպաստ ֆոնը՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան առաջարկով՝ Թեհրանում կազմակերպւում է «ARMEX 2010» խորագիրը կրող տնտեսական խորհրդաժողովը, որի անցկացման անհրաժեշտությունը թելադրված է այն իրողությամբ, որ երկու երկրներում առկա առևտրա-տնտեսական հարաբերութիւնները կարգավորող իրավա-տնտեսական ակտերը մեծամասամբ անծանոթ են Հայաստանի և Իրանի տնտեսվարող սուբիեկտներին ու գործարարների լայն շրջանակին: Իրանական շուկան, իր տարողունակ հնարաւորություններով, շատ հաճախ անհասանելի է հայաստանցի գործարարին: Իսկ Հայաստանի լիբերալացված շուկան, միջազգային կազմակերպությունների առջև նրա ստանձնած պարտավորությունների բերումով, հարաբերութիւնների որոշակի պայմաններ է թելադրում օտարերկրյա կապիտալի ներգրավման համար»,- խոսելով Իրանում վաղը մեկնարող «ARMEX 2010» տնտեսական  խորհրդաժողովի մասին՝ նշել է ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Խորհրդաժողով-սեմինարն անցկացվելու է փետրւարի 9-10-ը՝ Թեհրանի հեռուստա-ռադիոյի պետական կոմիտեի խորհրդակցությունների դահլիճում, որը նախատեսւած է շուրջ 600 հոգու համար: Իրանական կողմը, ի դէմս «Նասլե նո» կազմակերպության, որը մասնագիտացված կառույց է, մեծ ջանքեր է գործադրում խորհրդաժողովի անցկացումը պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցում: Խորհրդաժողովի անցկացման շահագրգիռ գերատեսչություններն են՝ ԻԻՀ արտաքին գործերի, առևտրի, ճանապարհների ու հաղորդակցութեան նախարարությունները, ինչպէս նաև՝ Իրանի առևտրա-արդյունաբերական պալատը:

Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով՝ Հայաստանից ժամանելու է բարձրաստիճան պատւիրակություն, որը գլխաւորելու է ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Պատվիրակութեան կազմում են՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարը, էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, գյուղատնտեսութեան փոխնախարար Սամվել Գալստյանը, Զարգացման հայկական գործակալութեան գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք, ինչպէս նաև՝ մեծ թվով գործարարներ:

Հայաստանցի գործարարները ցանկություն են հայտնել հանդիպել ու բանակցել իրանցի գործընկերների հետ: Նրանց հետաքրքրության ոլորտներն են՝ սննդամթերք, տպագրություն եւ փաթեթավորում, դեղորայք, բժշկական սարքեր, մեքենաշինություն, շինանյութ, ջեռուցման միջոցներ, հանք, շինարարական սարքեր, առևտուր և այլն:

«ԱԼԻՔ» օրաթերթ, Թեհրան

Այս խորագրի վերջին նյութերը

Սեպտեմբեր 03, 2010 17:43| ԼՐԱՀՈՍ
Հայաստան–Իռլանդիա` 0:1
Քիչ առաջ Եվրո–2012 ընտրական մրցաշարի շրջանակներում ավարտվեց Հայաստան–Իռլանդիա ֆուտբոլային հանդիպումը: 0:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանին: Չնայած երկրորդ խաղակեսում ունեցած տարածքային առավելությանն ու մի շարք չիրագործված գոլային պահերին, Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարի առաջին խաղում պարտություն կրեց: Ամեն դեպքում, երիտասարդ խաղացողներով համալրված Հայաստանի ընտրանին վատ տպավորություն չթողեց:
Սեպտեմբեր 03, 2010 17:38| ԼՐԱՀՈՍ
Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
Սեպտեմբեր 03, 2010 17:32| ԼՐԱՀՈՍ
Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
Սեպտեմբեր 03, 2010 17:24| ԼՐԱՀՈՍ
Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
Սեպտեմբեր 03, 2010 17:23| ԼՐԱՀՈՍ
Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
17:43 03-09-2010
Հայաստան–Իռլանդիա` 0:1
17:38 03-09-2010
Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
17:32 03-09-2010
Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
17:24 03-09-2010
Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
17:23 03-09-2010
Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
17:03 03-09-2010
Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
16:47 03-09-2010
Էրդողանը և աղջիկները
16:26 03-09-2010
Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
16:11 03-09-2010
Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
16:04 03-09-2010
Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
15:53 03-09-2010
ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
15:42 03-09-2010
«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
15:31 03-09-2010
Ուխտագնացություն դեպի Օշական
15:24 03-09-2010
Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
15:17 03-09-2010
ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
15:08 03-09-2010
Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
15:07 03-09-2010
Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
14:55 03-09-2010
Սպասելով արտահերթ ընտրություններին...
13:57 03-09-2010
Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
13:56 03-09-2010
Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»