Թուրքագետ. «Մոտակա 2 ամսվա ընթացքում մենք Թուրքիայի կողմից ականատես կլինենք որոշակի քայլերի»
-Առաջին՝ գործընթացը դանդաղել է, բայց փակուղի չի մտել, երկրորդ՝ քայլի հերթը Թուրքիայինն է,- խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի մասին՝ «Հենարան» մամուլի ակումբում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիան ԱՄՆ-ի ճնշման տակ ստիպված կլինի հայ-թուրքական արձանագրություններին որոշակի ընթացք տալ և, ի վերջո, վավերացնել.
-Թուրքիան կարծես փորձում է ժամանակ շահել և իր «առևտուրն» ԱՄՆ-ի հետ դարձնել ավելի առարկայական։ Ես սպասում եմ, որ մոտակա 2 ամսվա ընթացքում մենք Թուրքիայի կողմից ականատես կլինենք որոշակի քայլերի, որոնք բխում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանությունից, ավելի կոնկրետ՝ կարծում եմ, որ մոտակա ամիսներին հավանականություն կա, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կսկսի քննարկել արձանագրությունները,- ասել է թուրքագետը՝ միաժամանակ դժվարանալով պատասխանել՝ խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այդ քայլը հայկական կողմի համար բավարար ապացույց կլինի՞, որ Թուրքիան ողջամիտ ժամկետները չի խախտում։
7or.am
Այս խորագրի վերջին նյութերը
- Մարտ 13, 2010 16:49| ԼՐԱՀՈՍ
- Վ. Հովհաննիսյան. «Միջազգային քաղաքական շրջանակներում ցանկություն է առաջանալու առաջ գցել Ղարաբաղի հարցը»
- Մարտ 13, 2010 16:48| ԼՐԱՀՈՍ
- Վահան Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը խիստ պասիվ էր, որովհետև ամաչում էր ժողովրդին ներկայանալ»
- Մարտ 13, 2010 16:45| ԼՐԱՀՈՍ
- Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ
- Մարտ 13, 2010 16:44| ԼՐԱՀՈՍ
- ՀՀ նախագահը ցավակցել է
- Մարտ 13, 2010 16:41| ԼՐԱՀՈՍ
- Արմեն Արզումանյանը և Սամվել Ֆարմանյանը նոր պաշտոնների անցան
- 16:49 13-03-2010
- Վ. Հովհաննիսյան. «Միջազգային քաղաքական շրջանակներում ցանկություն է առաջանալու առաջ գցել Ղարաբաղի հարցը»
- 16:48 13-03-2010
- Վահան Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը խիստ պասիվ էր, որովհետև ամաչում էր ժողովրդին ներկայանալ»
- 16:45 13-03-2010
- Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ
- 16:44 13-03-2010
- ՀՀ նախագահը ցավակցել է
- 16:41 13-03-2010
- Արմեն Արզումանյանը և Սամվել Ֆարմանյանը նոր պաշտոնների անցան
- 14:49 13-03-2010
- Այսօր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 113 ամյակն է
- 14:48 13-03-2010
- Թուրքագետը դրական է գնահատել Թուրքիայի հետ տեղի ունեցած գործընթացը
- 14:47 13-03-2010
- ՀՅԴ Բյուրոյի անդամ. «Երբ նախարարը դեռ չէր ծնվել, Դաշնակցությունը բանակցություններ էր վարում»
- 14:44 13-03-2010
- Արտահերթ ընտրությունների հավանականության մասին. հայացք Գյումրիից
- 13:54 13-03-2010
- Վահան Շիրխանյան. «Ֆորումը պատրվակ է»
- 13:50 13-03-2010
- ՀՅԴ պատգամավորները հանդիպել են Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակության հետ
- 13:39 13-03-2010
- Աղասի Արշակյան. «...ներքին ուժերը բավարար չեն արտահերթ ընտրությունների համար»
- 13:32 13-03-2010
- Ռ. Սաֆրաստյանը կարծում է, որ տրամաբանական կլինի, եթե Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից
- 13:29 13-03-2010
- Ու՞ր տարավ մեզ նախաձեռնողականությունը
- 13:10 13-03-2010
- Թուրքագետ. «Գուցե այս անգամ նախագահն օգտագործի «ցեղասպանություն» բառը»
- 12:16 13-03-2010
- Վիգեն Հովսեփյան. «Սերժ Սարգսյանը պետք է խուսափի ծուղակից»
- 12:15 13-03-2010
- ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այսօր կժամանի Ադրբեջան
- 11:21 13-03-2010
- Պետդեպարտամենտի զեկույցում անդրադարձ է եղել նաև Թուրքիային
- 11:13 13-03-2010
- Շվեդիայի արտգործնախարարը համաձայնվե՞լ է Դավութօղլուի հետ
- 10:47 13-03-2010
- Վրացական իշխանությունները նոր մեղադրանքներ են առաջադրել Վահագն Չախալյանի դեմ



