Print Page
Send Friend
Փետրվար 08, 2010 16:26


Ո՞վ է փորձում պառակտում մտցնել «ոչ»–ի շարժման մեջ

Ո՞վ է փորձում պառակտում մտցնել  «ոչ»–ի շարժման մեջ

Հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարին անդրադառնալով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, թե այժմ իրենք գտնվում են մի հանգրվանում, որի շրջանակներում պետք է պայքարեն Սահմանդրական դատարանի արտահայտած իրավական որոշումները կյանքի կոչելու համար, ինչը կարող է իրականացվել՝ ունենալով երկու հիմնական նպատակ՝ առաջին՝ արձանագրությունների վավերացում բացառապես վերապահումներով, երկրորդ՝ արձանագրությունների մերժում։

Այս առումով նա դատապարտելի է համարում բոլոր այն քաղաքական ուժերի և անձանց վարքագիծը, ովքեր փորձում են պառակտում մտցնել «ոչ»-ի շարժման մեջ. «Փոխանակ աջակցեն, համախմբվեն այդ շարժման շուրջ, մարդիկ փորձում են ամենատարբեր կերպով հարվածներ հասցնել այդ շարժմանը՝ հետապնդելով նեղ քաղաքական կամ անձնական շահեր՝ հաշվի չառնելով, որ դրա արդյունքում տուժում է մեր ազգային միասնական շահը։ Նկատի ունեմ այնպիսի փորձերը, որոնք, այո՛, փորձ է արվում սերմանել «Ժառանգություն»-Դաշնակցություն հարաբերություններում կամ Դաշնակցություն և այլ քաղաքական ուժեր հարաբերություններում։ Նա նշել է, որ բոլորը պետք է գիտակցեն, որ այդ փորձերը որքան էլ կարճաժամկետ նպատակ հետապնդեն, երկարաժամկետ առումով թուլացնում են ազգային դիմադրողականությունը։ Այժմ, Ա.Մինասյանի կարծիքով, խնդիրը ոչ թե ոչ նպատակային բանավեճ ծավալելու մեջ է (այդ թվում նաև «Ժառանգության» հետ), այլ այս արձանագրությունները ներկա բովանդակությամբ կյանքի կոչելը վիժեցնելու։ Այս առումով ամեն ուժ իր մարտավարությունն ու գործիքակազմն ունի.

-Մեր այս նպատակին հարվածում են թե՛ իշխանությունները, թե՛ արտախորհրդարանական ընդդիմախոսները։

Այսուհետ Ա.Մինասյանն առաջնորդվում է մի թեզով՝ ըստ որի չի ցանկանում խորհրդարանից դուրս գտնվող ուժերին համարել ընդդիմություն։

-Ոչ միայն քաղաքական, այլև օրենսդրական մակարդակով ընդդիմություն է նա, ով խորհրդարանում ունի համապատասխան պատգամավորական տեղեր, բայց համաձայն չէ կառավարության կողմից վարվող քաղաքականության հետ և ներկայացված չէ այդ կառավարությունում։ Հետևաբար արտախորհրդարանական ուժերի համար, ովքեր չեն կիսում կառավարության տեսակետը, ես հետայսու կօգտագործեմ «ընդդիմախոսներ» հասկացությունը,- ասել է Արծվիկ Մինասյանը՝ նկատի ունենալով նաև «Հայ ազգային կոնգրեսը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Սեպտեմբեր 03, 2010 17:43| ԼՐԱՀՈՍ
Հայաստան–Իռլանդիա` 0:1
Քիչ առաջ Եվրո–2012 ընտրական մրցաշարի շրջանակներում ավարտվեց Հայաստան–Իռլանդիա ֆուտբոլային հանդիպումը: 0:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանին: Չնայած երկրորդ խաղակեսում ունեցած տարածքային առավելությանն ու մի շարք չիրագործված գոլային պահերին, Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարի առաջին խաղում պարտություն կրեց: Ամեն դեպքում, երիտասարդ խաղացողներով համալրված Հայաստանի ընտրանին վատ տպավորություն չթողեց:
Սեպտեմբեր 03, 2010 17:38| ԼՐԱՀՈՍ
Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
Սեպտեմբեր 03, 2010 17:32| ԼՐԱՀՈՍ
Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
Սեպտեմբեր 03, 2010 17:24| ԼՐԱՀՈՍ
Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
Սեպտեմբեր 03, 2010 17:23| ԼՐԱՀՈՍ
Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
17:43 03-09-2010
Հայաստան–Իռլանդիա` 0:1
17:38 03-09-2010
Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
17:32 03-09-2010
Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
17:24 03-09-2010
Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
17:23 03-09-2010
Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
17:03 03-09-2010
Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
16:47 03-09-2010
Էրդողանը և աղջիկները
16:26 03-09-2010
Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
16:11 03-09-2010
Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
16:04 03-09-2010
Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
15:53 03-09-2010
ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
15:42 03-09-2010
«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
15:31 03-09-2010
Ուխտագնացություն դեպի Օշական
15:24 03-09-2010
Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
15:17 03-09-2010
ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
15:08 03-09-2010
Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
15:07 03-09-2010
Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
14:55 03-09-2010
Սպասելով արտահերթ ընտրություններին...
13:57 03-09-2010
Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
13:56 03-09-2010
Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»