Կառավարության օրինագիծը 2012թ. ընտրությունների համար քաղաքական հի՞մք է ստեղծում
Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված օրինագիծն արժանացավ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների բուռն քննարկմանը և նույնիսկ դժգոհությանը։ «Այս հարցում կա՞ ինչ-որ համագործակցություն» հարցին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է.
-Համագործակցություն, որպես այդպիսին, չկա, պարզապես արտահայտված դիրքորոշումների առումով թե՛ «Ժառանգությունը», թե՛ «Օրինաց երկիրը», ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանն», ըստ էության, դեմ արտահայտվեցին այս տարբերակով օրենսդրական փաթեթին։ Ազգային ժողովի նախագահի կողմից արված առաջարկություններն էլ ցույց տվեցին, որ Հանրապետական խմբակցության մի զգալի հատված, այդ թվում Ազգային ժողովի նախագահը համակարծիք չեն այս տարբերակով օրենքի ընդունմանը։
Արծվիկ Մինասյանն ուրախ է, որ այս անգամ կոալիցիայի առանձին ներկայացուցիչներ կարողացան տեսնել ճշմարտությունը գոնե մասնակիորեն, և պարտադրեցին կառավարությանը, որ վերանայի իր մոտեցումները։ Նրա կարծիքով այդպիսի մոտեցումը, հատկապես կոալիցիոն ուժերի, պետք է ողջունել։
Նա նշել է, որ նորմալ է վերաբերվում Հովիկ Աբրահամյանի հորդորին, որ պատգամավորները պետք է կարդան օրինագծերը, և կարծում է, որ այն տեղին է, քանի որ այսօր ԱԺ պատգամավորների մի զգալի հատված իսկապես չի ծանոթանում օրինագծերին։
Ա. Մինասյանի կարծիքով օրինագիծը ներկայացվել է մի քանի պատճառով՝ ցույց տալու, որ, իբր, գործ է արվում, փորձ է արվում մեխանիկորեն կատարել սահմանադրական նորմը և այլն։
-Չեմ բացառում, որ որոշ անձինք կան, որ այս լծակներով փորձում են քաղաքական հիմքեր ստեղծել, այդ թվում նաև 2012թ. ընտրությունների նախաշեմին՝ լրացուցիչ լծակներ և հնարավորություններ տալով համայնքի ղեկավարներին, հատկապես այն համայնքի ղեկավարներին, ովքեր գրեթե միշտ մասնակցում են ընտրակեղծիքների ձևավորման համակարգին,- ասել է Ա. Մինասյանը։
Նրա կարծիքով քանի որ պետական բյուջեում բավարար միջոցներ չկան այդ համայնքների ղեկավարներին բավարարելու համար, ստեղծում են մի նոր գործիք, որը մի կողմից հնարավորություն կտա նրանց եկամուտներ կորզել, մյուս կողմից հնարավորություն՝ ճնշել անհնազանդ քաղաքացիներին։
7or.am
Այս խորագրի վերջին նյութերը
- Մարտ 10, 2010 17:30| ԼՐԱՀՈՍ
- Գյումրիում սոցիալ-տնտեսական վիճակը ծանրանում է
- Մարտ 10, 2010 17:30| ԼՐԱՀՈՍ
- «Սևան» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրվում է դատապարտյալների համար թմրամիջոցներ ձեռք բերելու և փոխադրելու մեջ
- Մարտ 10, 2010 17:09| ԼՐԱՀՈՍ
- Ռուս ռազմական փորձագետ. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման իրական վտանգ գոյություն ունի»
- Մարտ 10, 2010 16:23| ԼՐԱՀՈՍ
- «Արդարություն» դաշինքն ինչո՞վ էր զիջում ՀԱԿ–ին
- Մարտ 10, 2010 16:22| ԼՐԱՀՈՍ
- «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- 17:30 10-03-2010
- Գյումրիում սոցիալ-տնտեսական վիճակը ծանրանում է
- 17:30 10-03-2010
- «Սևան» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրվում է դատապարտյալների համար թմրամիջոցներ ձեռք բերելու և փոխադրելու մեջ
- 17:09 10-03-2010
- Ռուս ռազմական փորձագետ. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման իրական վտանգ գոյություն ունի»
- 16:23 10-03-2010
- «Արդարություն» դաշինքն ինչո՞վ էր զիջում ՀԱԿ–ին
- 16:22 10-03-2010
- «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- 16:05 10-03-2010
- Փոփոխություններ Հանրայինում
- 15:33 10-03-2010
- ՀԺԿ նախագահ. «...որ արտահերթ ընտրություն չի լինում, մեղավոր է ընդդիմությո՞ւնը»
- 15:05 10-03-2010
- Թեղուտի ծրագրի դեմ հայցի առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 23-ին
- 14:53 10-03-2010
- Կարինե Դանիելյան. «Հանքարդյունաբերության զարգացման հետևանքով մենք ունենում ենք հողի դեգրադացում և անապատացում»
- 14:50 10-03-2010
- Մեկնարկել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
- 13:37 10-03-2010
- Հակոբ Հակոբյան. «Նրանք համատեղ կպայքարեն աշխատավորների շահերի համար»
- 13:28 10-03-2010
- Կ. Դանիելյանն ասել է, թե Հայաստանը ՄԱԿ–ի սև ցուցակում էր
- 13:22 10-03-2010
- ԱԺ պատգամավոր. «ՀՀ–ում սոցիալական լարվածություն չի նկատվում»
- 12:04 10-03-2010
- ՍԾՏՀԿ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչը գլխավոր քարտուղարին հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի նամակը
- 12:03 10-03-2010
- «Chevron»-ն կկրճատի 2000 աշխատատեղ
- 11:55 10-03-2010
- Էրդողանը մեղադրել է հրեական լոբբիին
- 11:18 10-03-2010
- ՀՀ Վերաքննիչ դատարանն ընդդեմ արդարադատության և Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման
- 11:18 10-03-2010
- Հրդեհ տոնավաճառում
- 10:44 10-03-2010
- Մտավորականության նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և ՀՀ վարչապետին
- 10:42 10-03-2010
- Չլուծված հակամարտությունները թանկ են նստում



